Թուրքիայի ԶՈՒ-ի վեց կործանիչներ խախտել են Հունաստանի օդային տարածքը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի զինված ուժերի վեց F-16 կործանիչներ խախտել են Հունաստանի օդային տարածքը: TASS-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է Հունաստանի գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ:
«Թուրքական F-16-երի խումբը տեղի ժամանակով 15:01-ին մուտք են գործել հունական օդային տարածք` Լեսբոս և Խիոս կղզիների շրջան, առանց թռիչքային ծրագրի ներկայացման: Դրանից հետո խումբը բաժանվել է երկու և չորս կործանիչների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է Գլխավոր շտաբի տեղեկատվության մեջ:
Հույն զինվորականների տեղեկատվության համաձայն` թուրքական կործանիչները երկրի օդային տարածքում անցկացրել են 30 րոպե: «Թուրքական չորս կործանիչ լքել է Հունաստանի օդային տարածքը տեղական ժամանակով 15:38-ին, ևս երկուսը` 15:30-ին»,- ընդգծել է Հունաստանի ԳԽ-ն:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



