Գյումրեցի 13-ամյա աղջնակը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է
ОБЩЕСТВОԳյումրեցի 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը:
«Երեխան շարունակում է մնալ նույն վիճակում, դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 5-ին 28-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, մայրը մահացել է, իսկ աղջիկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



