Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ОБЩЕСТВОՄարտի 20-ին, ժամը 20:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան գլորվել է ձորը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արամ Ս., ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



