Ինչպե՞ս ու ի՞նչ նյութից են պատրաստվում փուչիկները
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՓուչիկների պատմությունը սկսվում է 19-րդ դարից: Դրանք առաջին անգամ պատրաստվել են 1824 թվականին անգլիացի գիտնական Մայքլ Ֆարադեյի կողմից: Տեխնոլոգիան, որը նա օգտագործել է, եղել է չափազանց պարզ. նա եզրագծերով երկու կաուչուկի տափակեցրած շերտեր է կպցրել՝ որպես սոսինձ օգտագործելով սովորական ալ յուրը: Պրոֆեսոր Ֆարադեյն այդ մասին նույն տարում գրա ռում է կա տարել «Quarterly Journal of Science» գիտական ամսագրում՝ նշելով այն փաստը, որ կաուչուկը՝ ռետինը, բավականին առաձգական է: Գիտնականը նաև նկատել է, որ եթե այդ ռետինե փուչիկները լցվում են գազով, ապա դրանք դառնում են թափանցիկ և միևնույն ժամանակ օդ բարձրանում:
Դրանից հետո ընդամենը մեկ տարի անց ռետինե իրեր արտադրող Թոմաս Հանկոկը աշխարհին առաջարկել է «պատրաստիր ինքդ» հավաքածու, որի մեջ եղել է ներարկիչ և հեղուկ ռետին պարունակող շիշ: Օգտագործելով այդ ոչ բարդ իրերը՝ հնարավոր էր սեփական ձեռքերով պատրաստել փուչիկ-խաղալիք:
Իսկ դրանից էլ քսան տարի անց Լոնդոնում ստեղծվել են ժամանակակից գնդակների նախատիպերը: Դրանք պատրաստվել են Ջորջ Ինգրամի կողմից 1847 թվականին: Ներկայումս փուչիկների պատմության մեջ կաուչուկը արդեն անցյալ է, հիմա ժամանակակից փուչիկներ պատրաստելու համար օգտագործվում է լատեքսը, որը յուրահատուկ բուսային խեժ է, և որը հավաքում են, այսպես կոչված, «լացող» ծառերից:
Այս ծառերը աճում են Մալազիայի, Բրազիլիայի և Մեքսիկայի հասարակածային անտառներում: Լատեքսի հավաքումն այնպիսին է, ինչպես, օրինակ՝ եղևնիների քաղցր հյութի հավաքումը. ծառի կեղևին ակոսաձև կտրվածք է կատարվում, որտեղից հոսած հյութը հավաքվում է տարողությունների մեջ: Այս ամենից անմիջապես պարզ է դառնում, որ լատեքսը էկոլոգիապես մաքուր բնական ոչ թունավոր նյութ է:
Պարզ է նաև, որ օգտագործված փուչիկները բնության մեջ բնական եղանակով ամբողջովին քայքայվում են մանրէների միջոցով՝ ճիշտ այնպես, ինչպես ծառի փայտանյութը: Փուչիկի ձևը ամբողջովին կախված է նրա արտադրության ժամանակ օգտագործված կերամիկական կաղապարի ձևից: Շարքերով տեղադրված կաղապարները ընկղմում են հեղուկ լատեքսի մեջ, հետո չորացնում, ապա արդեն պատրաստի փուչիկները հանվում են կաղապարներից օդային շիթի օգնությամբ: Փուչիկները լինում են սպիտակ, եթե նրանց պատրաստման համար օգտագործվել է մաքուր լատեքս:
Այլ գույների փուչիկներ ստանալու համար օգտագործվում են ներկանյութեր: Լատեքսից պատրաստված փուչիկները ունեն մեկ առանձնահատկություն` նրանք վախենում են արևի ուղիղ ճառագայթներից, որոնց ազդեցության տակ փուչիկները փչվում են, իսկ երբեմն էլ անգամ դրա հետևանքով պայթում: Ընդ որում, ամենից հաճախ դա տեղի է ունենում այն փուչիկների հետ, որոնք ունեն մուգ գույն:
Տնային պայմաններում փուչիկները փչվում են բերանով: Դա շատ օգտակար շնչառական վարժություն է, եթե, իհարկե, փուչիկը մինչև վերջ մաքրված է տալկից: Երեխաները շատ են սիրում փուչիկ փչել, քանի որ խորը շնչառության դեպքում տեղի է ունենում արյան հոսք էնդորֆինի արտազատումով: Ներկայումս փուչիկներ փչելու համար օգտագործվում են ձեռքի օդային պոմպերը: Մասնագիտացված խանութներում կան անգամ էլեկտրական պոմպեր:
Որպեսզի փուչիկը օդ բարձրանա, այն պետք է լցնել հելիում գազով, որը մթնոլորտային օդից թեթև գազ է: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հելիումով լցված փուչիկը չի կարող մշտապես օդ բարձրանալ, քանի որ հելիումի ատոմները շատ փոքր են, և այդ գազը կարողանում է լատեքսի մոլեկուլների միջև առկա ճեղքերով դուրս գալ:
Երբեմն հելիումի փոխարեն օգտագործվում է ածխաթթու գազը, որի մոլեկուլները ավելի խոշոր են և, ի տարբերություն հելիումի, չեն կարող հաղթահարել լատեքսային արգելքը, բայց փոխարենը նման փուչիկները օդ չեն բարձրանում:




















































