Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար հո­գե­բա­նա­կան պաշտ­պան­վա­ծու­թյու­նը շատ կա­րև­որ է»

ИНТЕРВЬЮ

Երբ մարտի սկզբին հանրությունը տեղեկացավ, որ Հայաստանում ևս կա կորոնավիրուսով վարակված անձ, որին մեկուսացրել են, ոմանք սկսեցին ակտիվորեն գնումներ կատարել։ Պատկան մարմինները, տարբեր փորձագետներ պարբերաբար խորհուրդ-կոչով դիմում են մեր համաքաղաքացիներին՝ նշելով, որ խուճապի մատնվելու պատճառ չկա, որ հանրապետությունն ապահովված է պարենի անհրաժեշտ քանակով։ 

Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ տեղեկացրեց, որ եթե անգամ մեկ ամիս որևէ ապրանք չներկրվի Հայաստանի տարածք (ինչն անհնար է պատկերացնել), մեր երկրում սննդամթերքի պակաս չի լինի։ Գաղտնիք չէ, որ մեր հարևան երկրների հետ սահմանները փակ են քաղաքացիների տեղաշարժի առումով, բայց բեռնափոխադրումների առումով որևէ սահմանափակում չունենք ո՛չ Իրանի, ո՛չ Վրաստանի և ո՛չ էլ այլ երկրների հետ։

Որևէ կերպ չթերագնահատելով վարակի տարածումը, դրա հնարավոր հետևանքները՝ ակնհայտ է, որ խուճապն էլ ավելի կարող է սրել ստեղծված իրավիճակը, խորացնել մտահոգությունները։ Ինչպես «Փաստի» հետ զրույցում նշել էր հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը, մարդիկ մեծ ծավալով գնումներ են կատարում՝ իրենց աչքի առաջ ունենալով ոչ վաղ անցյալը։ «Մի մոռացեք՝ ողջ են այն մարդիկ, որոնք պատերազմ և հետպատերազմյան ծանր տարիներ են տեսել։ Գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ այդ ծանր շրջանից տարիներ անց մարդկանց տներում պահածոներ, լուցկիներ, մոմեր և այլ ապրանքներ էին գտնում։ Ներկայումս էլ մթերքի կամ այլ ապրանքների կուտակումները կապված են կյանքի ոչ լավ փորձի հետ»,-ընդգծել էր հոգեբանը։ 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ եթե սոցիալական ցանցերից դուրս գանք, մտնենք սուպերմարկետներ, կտեսնենք, որ սոցցանցերում խուճապային տրամադրություններն ավելի շատ են, քան իրական կյանքում։

«Միևնույն ժամանակ չպետք է դատապարտենք մեր այն քաղաքացիներին, որոնք իրենք իրենց պաշտպանված զգալու համար մի քանի ապրանք ավելի են ձեռք բերում։ Ընդամենը պետք է խորհուրդ տանք, որ դա անեն բացառապես այն դեպքում, երբ հավել յալ գումար ունեն, ոչ թե պարտք վերցնեն և ապրանքներ գնեն։ Բացի դա, գնեն միայն այն ապրանքները, որոնք շուտ փչացող չեն։ Այսինքն՝ եթե գնենք մակարոնեղեն, բրինձ կամ այլ ապրանքներ, որոնց պիտանելիության ժամկետը երկար է, ոչ մի խնդիր չկա։ Ոչինչ, այսօր այդ ապրանքը կգնեն, վաղը չեն գնի»,-ասում է Պիպոյանը։

Նա ընդգծում է, որ հոգեբանական պաշտպանվածությունը շատ կարևոր բան է։ «Որքան էլ մենք ասենք, որ գնել պետք չի, հակառակ պատկերն է լինում։ Նույնը ժամանակին ասում էի դիմակների մասով։ Մենք կարող ենք անընդհատ հորդորել, որ, օրինակ՝ դրանք այնքան էլ անհրաժեշտ չեն, բայց մենք չգիտենք մարդու հոգեբանությունը։ Մինչև մարդու մոտ դա փոխվի, երկար ժամանակ կպահանջվի։ Մարդն իրեն հոգեբանորեն ներշնչում է, որ ավելի պաշտպանված է դիմակով։ Եթե մարդը համարում է, որ ինքն, օրինակ՝ 18 տուփ մակարոն ունի և դրանով պաշտպանված է, վնաս չկա, թող գնի»,-նշում է մեր զրուցակիցը։

Սոցիալական ցանցերում պարբերաբար լուսանկարներ են հայտնվում եվրոպական երկրների սուպերմարկետներից։ Տպավորություն է, թե այնտեղ մարդկանց գնումներ անելու ցանկությունն ավելի անհագուրդ է։ Պիպոյանը նկատում է՝ այլ երկրներում առկա իրավիճակի մասին պատկերացում ենք կազմում միայն նկարներից և ստացված տեղեկատվությունից։ «Իհարկե, այնտեղ այլ իրավիճակ է, բայց պետք է շեշտել, որ եվրոպական տարբեր երկրներում տարբեր պատկեր ունենք։ 

Չի կարելի, օրինակ՝ Իտալիան համեմատել Դանիայի կամ Նիդերլանդների հետ: Ուզում եմ ասել, որ պետք է մեկ բան հստակ հասկանալ. եթե երկրում արտակարգ դրություն է, ապա մարդկանց համատարած հորդորում են տնից դուրս չգալ, այս դեպքում գուցե որոշ արտադրություններ փակվում են կամ էլ ոչ ամբողջ թափով են աշխատում, այսինքն՝ ապրանքի դեֆիցիտ է առաջանում, իսկ սա քննարկման լիովին այլ թեմա է»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը՝ հորդորելով չտրվել խուճապային տրամադրություններին։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”