Ռուսաստանում 48-ամյա ադրբեջանցի է սպանվել
ОБЩЕСТВОՌուսաստանի Մոսկվայի շրջանում 48-ամյա ադրբեջանցի է սպանվել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Դեպքը գրանցվել է մայիսի 30-ին Մոսկվայի շրջանի Կրասնոգորսկի թաղամասում:
Վրաստանի քաղաքացի Գուրբան Միրզաօղլու Բատիրխանովը դուրս է եկել McDonald's-ից և ուղղվել դեպի սեփական ավտոմեքենան: Նրան է մոտեցել մի տաքսի, որի մեջ գտնվող մարդասպանը «Մակարով» տեսակի ատրճանակից յոթ անգամ կրակել է Բատիրխանովի վրա: Այնուհետև տաքսին հեռացել է դեպքի վայրից: Բատիրխանովը տեղում մահացել է:
Իրավապահ մարմինների կողմից իրականացվող հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Բատիրխանովն ապրել է հանցագործության վայրի մոտակայքում: Նա ոչ մի տեղ չի աշխատել, անօրինական ճանապարհով զբաղվել է մասնավոր բեռնափոխադրմամբ: Վարկածներից մեկի համաձայն՝ հենց այդ պատճառով են մրցակիցները որոշել նրանից ազատվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:



