Վրաստանը կորոնավիրուսի պատճառով կարող է փակել Լարսը
ОБЩЕСТВОՎրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, պատասխանելով «Բլումբերգի» լրագրողի հարցին, նշել է, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունները պատրաստ են փակել սահմանները ցանկացած երկրի հետ, որոնք կորոնավիրուսի տարածման տեսանկյունից վտանգ կներկայացնեն:
«Այստեղ խոսքը չի կարող վերաբերել միայն Ռուսաստանին: Մենք խոսում ենք գլոբալ խնդրի ու վարակի մասին, որը անցնում է սահմաններ: Մեզ համար ամենակարևորը մեր քաղաքացիների անվտանգությունն է: Ռիսկերը նվազեցնելու համար մենք միջոցներ կձեռնարկենք ցանկացած այլ երկրի սահմանի մասով»,-ասել է Գախարիան
Նշենք, որ Վրաստանն արդեն իսկ դադարեցրել է ավիաչվերթները Չինաստանի, Իրանի, Իտալիայի հետ: Իսկ Հայաստանն Իրանի հետ սահմանին սահմանափակումներ է մտցրել ուղևորների համար:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



