Դժբախտ պատահար. հայրը սպանել է սեփական որդուն
ОБЩЕСТВОՍտեֆան Լունգն արդեն ստացել է իր արժանի ամենասոսկալի պատիժը՝ սեփական երեխային սպանելու գիտակցումը: Որսորդության ժամանակ Ստեֆանը պատահաբար կրակել է իր 24-ամյա որդու գլխին՝ մտածելով, որ իր առջև եղնիկ է կանգնած,-տեղեկացնում է Past.am-ը:
Ողբերգությունը նույնիսկ հուզել է դատավարությունն անցկացնող դատավորին, ով սկսել է արտասվել: 61-ամյա Ստեֆանը խոստովանել է, որ անզգուշորեն է օգտագործել հրացանը: Հայր ու որդի գնացել են որսորդության: Նրանց հետ ևս 3 հոգի են եղել, և կրակոցը հնչել է: Ստեֆանն ու որդին տարբեր ուղղություններով են գնացել: Հայրը մտածել է, որ տեսնում է 2 սպիտակապոչ եղնիկների:
Ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, նա նաև հեռադիտակով է ստուգել և նրան կրկին թվացել է, որ տեսնում է գլուխը բարձրացնող եղնիկի: Բայց դա, ցավոք, եղնիկ չի եղել: Կրակելուց հետո քայլել է 200 մետր՝ ակնկալելով տեսնել եղնիկի մարմինը: Բայց այնտեղ եղել է Սամուելը:
Փաստաբանը փորձել է հասնել նրան, որ Ստեֆանին չմեղադրեն, քանի որ որսի ընթացքը նախապես լավ պլանավորված է եղել և Պարոն Լունգը, ով 41 տարվա որսորդ է, 100 տոկոսով վստահ է եղել, որ կրակում է եղնիկի վրա: Հայրը շատ է կոտրվել և շատ ծանր հոգեվիճակում է: Իսկ ոստիկանության դատապաշտպանը պնդել է, որ նա պետք է մեղադրվի, որովհետև չի ճանաչել իր թիրախը: Նաև կարիք է եղել մյուսներին հետ պահել նմանատիպ քայլերից: Դատավորը հորը մեղավոր չի ճանաչել: Նա գտել է, որ պարոն Յունգն արդեն իսկ պատժվել է:



