Հեղափոխությունը Գավառ չի հասել. բնակիչներն ահազանգում են՝ ճանապարհները շարունակում են անբարեկարգ վիճակում մնալ
ОБЩЕСТВОՖեյսբուքյան օգտատեր Արազ Սարիբեկյանն ահազանգում է՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ճանապարհներն ու փողոցները շարունակում են մնալ անբարեկարգ վիճակում: Ֆեյսբուքյան գրառմանը կից՝ նա նաև հրապարակել է լուսանկարներ, որոնց նայելով հասկանում ես՝ Թավշյա հեղափոխությունն, իրոք, Գավառ չի հասել:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել, որում համեմատական էր անցկացվում նոր և հին Հայաստանի ճանապարհների մեջ: Լուսանկարը միտում ուներ գովերգելու այժմյան Հայաստանում կատարվող ճանապարաշինական աշխատանքները:
«Նայեք բոլոր նկարները, սա աղետի գոտի չէ, սա Գավառ քաղաքի կենտրոնական փողոցների մի մասն է, թվականը 2020-ն է, Հայաստանն էլ ասում են նոր է։
Այստեղ աղետի անունը Գուրգեն Մարտիրոսյան է, նա իրեն 2005 թվականից քաղաքապետ է երևակայել և իր նազիր վեզիրների հետ միասին թալանից ու քանդելուց զատ մեկ-մեկ էլ ռեպրեսիաներով է զբաղված եղել։
Նազիր վեզիրների անունները դեռ չեմ հնչեցնում, Ձեզ՝ սիրելի ընկերներ, էսթետիկական զզվանք պատճառելու ցանկություն առայժմ չունեմ։
Քաղաքային իշխանություններ կրկին անգամ հրապարակային ասում եմ ձեզ, դուք որպես այդպիսին գոյություն չունեք և չեք էլ ունեցել, առավել հասկանալի ասեմ, որ հասկանաք, ԴՈՒՔ ՈՉԻՆՉ ԵՔ»,- գրել է Սարիբեկյանը։



