«Հիշատակի ճանապարհ».պահպանի՛ր հայ հերոսների հիշատակը
ОБЩЕСТВОՎերջերս Ռուսաստանում սկիզբ է առել լայնածավալ մի նախագիծ՝ «Հիշատակի ճանապարհ»:
Այդ նախագծի շրջանակներում ստեղծվում է Հաղթանակի 75-ամյակին նվիրված եզակի թանգարանային համալիր, որի նպատակն է վառ պահել Մեծ հայրենականում նացիզմը հաղթահարած հերոսների հիշատակը։
«Հիշատակի ճանապարհը» վետերանների վերաբերյալ տվյալների բազա է, որտեղ զետեղված են նրանց անունները, պատերազմական տարիների նկարներն ու նամակները, տեղեկատվություն նրանց անցած ուղու և վաստակի մասին: Մի խոսքով, այն ամենը, ինչը կօգնի ավելի մոտ լինել մեր հերոսներին ու Մեծ հաղթանակին, քանի որ մարդիկ ու իրադարձությունները ապրում են, քանի դեռ մենք հիշում ենք նրանց:
Բացի դա, նախագծի բոլոր մասնակիցները կհավերժանան Մոսկովյան մարզի «Պատրիոտ» զբոսայգու տարածքում գտնվող Փառքի թանգարանի սրահներում:
Նախագիծը դուրս է եկել միջազգային ասպարեզ ու ակտիվորեն զարգանում է նաև Հայաստանում և այլ երկրներում: Արդեն հավաքվել է մեկ միլիոնից ավելի նկար ու տեղեկատվական քարտ պատերազմի այն բոլոր մասնակիցների մասին, ովքեր մեզ հաղթանակ պարգևեցին:
Հարգելի ընթերցո՛ղ, դու էլ կարող ես աջակցել նախագծին՝ պատմելով Մեծ հայրենական պատերազմի մասնակից քո նախնիների մասին: foto.pamyat-naroda.ru կայքում հնարավոր է ներբեռնել նկար ու ցանկացած տեղեկատվություն պատերազմի մասնակցի մասին։



