ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՄԱՐՏԻ) Ֆրանսիայի կառավարությունը փակել է Սորբոնի համալսարանը
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Իրան՝ Ծառ տնկելու օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1909- վախճանվել է նշանավոր աշուղ Ջիվանին։
1873- ծնվել է բանասեր, հրատարակիչ Թեոդիկը (Թեոդորոս Լապճինճյան)։
1905- ծնվել է քիմիկոս, դոկտոր Սերոբեր Եղիկյանը։
1927- Բեյրութում հրատարակվել է «Ազդակ» շաբաթաթերթը, որը հետագայում դարձել է օրաթերթ։
1932- ծնվել է նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։
1959- ծնվել է հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարար, վարչապետ, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը։
1962- ծնվել է ֆրանսահայ դերասան, «Արամ», «Արարատ» ֆիլմերի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանը։
2003- Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ վերընտրվել է Հայաստանի նախագահ։
2010- Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես է եկել Էմիր Կուստուրիցան իր The No Smoking Orchestra խմբով:
2013- ոպես էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը կալանավորվել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի առնչությամբ:
ԱՇԽԱՐՀ
1133- ծնվել է Անգլիայի թագավոր Հենրի 2-րդ Պլանտագենետը։
1512- ծնվել է ֆլամանդացի քարտեզագիր, մաթեմատիկոս, փիլիսոփա Գերհարդ Մերկատորը։ 1534- վախճանվել է իտալացի նկարիչ Կորեջիոն։
1558 -բժիշկ Ֆրանցիսկո Ֆերնանդեսը, որը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդի կողմից ուղարկվել էր Մեքսիկա եվրոպացիներին անհայտ բույսերը և սնունդը ուսումնասիրելու համար, վերադարձել է Եվրոպա։ Այդ օրը համարվում է Եվրոպայում ծխախոտի հայտնվելու օր։
1770 -տեղի է ունեցել «Բոստոնյան սպանդը». Բոստոնում անկարգությունների ժամանակ անգլիացի զինվորները կրակ են բացել քաղաքի բնակիչների ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է հինգ մարդ։
1792 -Ֆրանսիայի հեղափոխական կառավարությունը փակել է Սորբոնի համալսարանը և երկրի բոլոր թեոլոգիական ֆակուլտետները։
1827- վախճանվել է իտալացի ֆիզիկոս և քիմիկոս Ալեսանդրո Վոլտան, որի պատվին է կոչվել Վոլտ չափման միավորը։
1854- ծնվել է լոնդոնցի կին գործարար Ռութ Բելվիլը, որն իր հաճախորդներին ժամանակ է վաճառել։
1868 -Անգլիայում արտոնագրվել է ստեպլերը։
1871- ծնվել է հրեական ծագումով գերմանացի տնտեսագետ և փիլիսոփա Ռոզա Լյուքսեմբուրգը։
1933- Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը Գերմանիայի Ռայխսթագի ընտրություններում հավաքել է ձայների 43,9%-ը։
1940- սովետական ղեկավարությունն արձակել է 25700 լեհական մտավորականների կոտորած իրականացնելու հրաման։
1946- Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆուլտոն քաղաքում ելույթի ժամանակ ասել է, որ Եվրոպայի վրա իջել է «երկաթյա վարագույր»։ Սկսվել է «Սառը պատերազմը»։
1913- ծնվել է հնդիկ դասական երգչուհի Գանգուբայ Հանգալը։
1940- վախճանվել է ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ կառավարիչ, արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդովը։
1947- վախճանվել է իտալացի դաշնակահար, կոմպոզիտոր Ալֆրեդո Կազելլան։
1953- վախճանվել է ռուս նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Պրոկոֆևը։
1953- վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ երկրորդ ղեկավար Իոսիֆ Ստալինը։
1958- կատարվել է Յակ-28 ինքնաթիռի առաջին թռիչքը։
1979- ամերիկյան Վոյաջեր-1 տիեզերանավը իրականացրել է Յուպիտեր մոլորակին առավելագույն մոտեցումը։
1997 -մեկ քառորդ դար անց Հարավային և Հյուսիսային Կորեաները նստել են բանակցությունների սեղանի շուրջ։
2000 -աշխարհում առաջին անգամ անգլիացի գիտնականները իրականացրել են խոզերի կլոնավորման հաջողված օպերացիա։
2013- վախճանվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։



