ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՄԱՐՏԻ)․ Արգելվել է գյուղացիների վաճառքն առանց հողի. ամուսնանալ կարելի էր առանց թույլտվության
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Գրողների համաշխարհային օր, Լսողության համաշխարհային օր, Ղըրղըզստան՝ Դրոշի օր, Լիտվա՝ Սուրբ Կազիմիրի օր, Ճապոնիա՝ Հինամացուրի (Աղջիկների օր), Բուլղարիա՝ Ազատագրության օր (Օսմանյան կայսրությունից),
Լիբանան՝ Ուսուցիչների օր, Վրաստան՝ Մոր օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1842- ծնվել է մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցը։
1898- ծնվել է հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը։
1911- ծնվել է արձակագիր Գարեգին Սևունցը։
1918- կնքվել է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, համաձայն որի 4-րդ հոդվածի, բոլշևիկները պարտավորվել են թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրաված Արևմտյան Հայաստանի տարածքները, այլ նաև 1878 թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը։
1930- բացվել է Համազգային ճեմարանը։
1933- վախճանվել է ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ Հակովբոս Տաշյանը։ 1949- ծնվել է ճանաչված ճարտարապետ և երաժիշտ Արթուր Մեսչյանը։
1953- ծնվել է երգիչ Արամ Ասատրյանը։ 1959- բացվել է Մատենադարանը։
1988- «Ղարաբաղ» կոմիտեն կոչով դիմել է ՄԱԿ-ին և այլ միջազգային կառուցներին և մեղադրել է «Սովետական Ադրբեջանի և ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներին հայ ժողովրդի դեմ գործած հանցանքների մեջ»։
1992-Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Գյուլիստան գյուղի մոտ խփվել է Երևան ուղևորվող Ми-26 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռը, որի մեջ եղել են կանայք և երեխաներ, զոհվել է 16 մարդ։
2003-Հայաստանյան 6 հեռուստաընկերությամբ ուղիղ եթեր է հեռարձակվել հեռուստաբանավեճ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև։
2008- Երևանում ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՀՔԾում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք տասնյակ անձ:
ԱՇԽԱՐՀ
1468-վախճանվել է տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը։
1639 -Բոստոնի (ԱՄՆ) քոլեջը ստացել է Հարվարդ անունը՝ ի պատիվ բարերար Ջոն Հարվարդի։
1768- վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան։
1804 -Ռուսաստանում Ալեքսանդր 1-ին ցարի հրամանով արգելվել է գյուղացիների վաճառքը առանց հողի, և թույլատրվել է նրանց ամուսնանալ առանց կալվածատիրոջ համաձայնության։
1842- վախճանվել է անգլիացի ճարտարապետ և փիլիսոփա Ռոբերտ Հուկը։
1845- Ֆլորիդան դարձել է ԱՄՆ-ի 27-րդ նահանգը։ 1845- ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Գեորգ Կանտորը։
1847- ծնվել է շոտլանդացի նշանավոր գիտնական, հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը։
1861- Ալեքսանդր 2-րդ ցարը Ռուսաստանում վերացրել է ճորտատիրական կարգերը։
1863-ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշում է ընդունել բոլոր հնդկացիներին Կանզաս նահանգից վերաբնակեցնել ռեզերվացիաներ։
1875- Մոնրեալի Վիկտորիա սահադաշտում կայացել է տափօղակով հոկեյի առաջին խաղը։
1878 -Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը, համաձայն որի, Օսմանյան կայսրության կազմում առաջացել է Մեծ Բուլղարական Ինքնավար Կոմսությունը։
1894 -փարիզյան գիշերային ակումբներից մեկում տեղի է ունեցել աշխարհում առաջին պրոֆեսիոնալ ստրիպտիզ ելույթը։
1921- կանադացի ֆիզիոլոգ Գրանտ Բանտինգը գործընկերների հետ համատեղ հայտնագործել է ինսուլին հորմոնը, որի համար
1923 թվականին ստացել է Նոբել յան մրցանակ։ 1923- Նյու Յորքում առաջին անգամ տպագրվել է «Թայմը»՝ աշխարհի նորությունների առաջին շաբաթաթերթը։
1924- Աբդուլ Մեջիդ սուլթանի հրաժարականով ավարտվել է օսմանյան խալիֆայության ժամանակաշրջանը։
1933 -Պոտսդամում Հիտլերը հայտարարել է Երրորդ ռեյխի առաջացումը։
1938- Սաուդյան Արաբիայում փորվել է առաջին նավթահորը։
1991- Էստոնիայում և Լատվիայում կայացած հանրաքվեներում ընտրողները քվեարկել են Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին:
2005 -Ստիվ Ֆորսեթը «Scaled Composites Virgin Atlantic GlobalFlyer» ինքնաթիռով իրականացրել է առաջին անկանգառ միանձնյա թռիչքը երկրագնդի շուրջ։
2008- վախճանվել է իտալացի տենոր Ջուզեպպե դի Ստեֆանոն։



