Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ար­տա­քին վտան­գը մշտա­կան է.բուկ­լետ բա­ժա­նե­լու փո­խա­րեն` ավե­լի հե­ռա­տես լի­նել

ИНТЕРВЬЮ

Սիրիական Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումները փորձագետներին թույլ են տալիս տարածաշրջանային իրավիճակը սուր, հաճախ նաև անկանխատեսելի գնահատել։ Այս համատեքստում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ զրույցում դիտարկել ենք ռուս-թուրքական հարաբերությունները՝ խոսելով նաև վերոնշյալ իրավիճակի ազդեցության, Հայաստանի դիրքի ու անհրաժեշտ քաղաքականության մասին։

Դավիթ Ջամալ յանը «Փաստի» հետ զրույցում շեշտել է այն կարևոր կոնցեպտի մասին, որով պետք է առաջնորդվի Հայաստանը։ Մինչ այդ, խոսելով ռուս-թուրքական հարաբերություններից ու առկա իրավիճակի մասին, մեր զրուցակիցն ընդգծում է.

«Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Ռուսաստանն իր աշխարհաքաղաքական դիրքերից վիթխարի հետքայլ արեց, և Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցներն անմիջապես օգտվեցին ընձեռված հնարավորությունից։ Այդուհանդերձ, Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո իրավիճակը փոխվեց. Ռուսաստանը քայլ առ քայլ վերանվաճեց ու շարունակում է վերանվաճել իր կորցրած դիրքերը։ 

Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, հենց այս համատեքստում պետք է դիտարկենք։ Եթե դիտարկենք պատմական իրողությունները, կնկատենք, որ ռուսական ընկալման մեջ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի սպասարկման տեսանկյունից Սիրիան շատ կարևոր կենտրոն է։ 

Բացի այդ, այսօր գործող իշխանություններն են դաշնակից իրար՝ շահերի համընկնում գոյություն ունի։ Մյուս կողմից՝ գոյություն ունի Թուրքիան, որը նույնպես ունի աշխարհաքաղաքական նկրտումներ, որոնք Էրդողանի՝ իշխանության գալուց հետո ավելի բացահայտ են դարձել։ 

Էրդողանը Սիրիայի հյուսիսն ընկալում է որպես Թուրքիայի ազդեցության գոտի։ Հիմա Իդլիբի նահանգում ռեալ պատերազմական գործողություններ են ընթանում, որովհետև այդ հատվածը Թուրքիան բացահայտ կերպով օկուպացրել է։ 

Եթե նախկինում Թուրքիան փորձում էր այդ տարածքը վերահսկել իր կողմից ուղղորդվող ոչ կանոնավոր, մահմեդական ծայրահեղական խմբավորումների միջոցով, ապա հիմա կանոնավոր զորամիավորումներ է տեղակայել ու նրանց միջոցով է պատերազմում Սիրիայի կառավարական ուժերի դեմ։ 

Ռուսաստանի համար այս իրավիճակը ընդունելի չի կարող լինել, որովհետև ռուսական ընկալման մեջ Սիրիան Ռուսաստանի պետական անվտանգության հեռավոր, բայց, միևնույն ժամանակ, առաջին «պաշտպանական էշելոնն է»: Եվ հասկանալի է, որ այստեղ Մոսկվան նահանջելու տեղ չունի։ 

Այսօր, փաստորեն, Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները Սիրիայի տարածքում ուղղակիորեն մարտեր են մղում միմյանց դեմ»։

Մեր զրուցակիցը համոզված է, որ ԱսադՊուտին տանդեմն այս հակամարտության մեջ հաղթող է լինելու. 

«Այս պահի դրությամբ թուրքական բանակը որոշակի առավելություն ունի։ Վստահ եմ, սակայն, որ այդ առավելությունը ժամանակավոր է։ 

Առաջիկայում ուժերի հարաբերակցությունը կփոխվի հօգուտ ռուս-սիրիական տանդեմի։ Աշխարհաքաղաքական սուր մրցակցության այս հերթական պարտիայում հաղթելու է Ռուսաստանը՝ Սիրիայի կառավարական ուժերին վաղ թե ուշ հաջողվելու է վերականգնել վերահսկողությունը նաև սեփական տարածքի հյուսիսում»։

Անդրադառնալով իրավիճակի ազդեցությանը՝ Դ. Ջամալ յանը շեշտեց, որ այս զարգացումները, բնականաբար, չեն կարող շրջանցել մեզ։

«Նախ՝ ֆիքսենք հետևյալը. Թուրքիան և Ռուսաստանը, որպես աշխարհաքաղաքական գործոններ, իրենց շահերն ունեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Եվ ամենուր Թուրքիայի և Ռուսաստանի ռազմավարական շահերը բախվում են։ Միաժամանակ, միջպետական հարաբերությունները բազմակողմանի են։ 

Օրինակ՝ եթե տնտեսական հարթության մեջ կա փոխշահավետ տնտեսական համագործակցության հեռանկար, Թուրքիան և Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են, սակայն աշխարհաքաղաքական մրցակցությամբ պայմանավորված՝ միաժամանակ հակամարտում են, մասնավորապես՝ Սիրիայում սեփական դիրքերն ամրապնդելու համար։

 Իսկ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը բախվում են ոչ միայն Սիրիայում, այլև Անդրկովկասում»,-ասաց նա՝ շեշտելով, որ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներն ավելի ու ավելի հարաճուն են դառնում, ինչը տեսանելի է նաև Կրեմլի համար։

«Փաստ է նաև, որ Թուրքիան իր կողմից ստեղծված երկրորդ թուրքական պետության շահերի կրողն ու պաշտպանն է։ Տեղին է հատկապես ընդգծել՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար եղել ու այսօր էլ ակտուալ է ոչ միայն Արցախի տարածքի օկուպացիայի, այլև Սյունիքի օկուպացիայով Նախիջևանի ու Ադրբեջանի միջև տարածական կապ ապահովելու հեռահար նպատակը։ 

Այս հեռանկարը կործանարար է ոչ միայն մեզ համար, այլև անընդունելի ու խիստ վտանգավոր է Ռուսաստանի և Իրանի համար։ Ինչ վերաբերում է ընթացիկ զարգացումներին, ապա մեծ է հավանականությունն առ այն, որ առաջիկայում Թուրքիան փորձի իրավիճակը սրել նաև Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան պետական սահմաններին՝ Ռուսաստանի համար «լրացուցիչ գլխացավանք ստեղծելու» նկատառումներից ելնելով»,-ասաց նա՝ միաժամանակ նկատելով, որ իրավիճակը չի կարող սրվել այնքան, որ խոսենք լայնածավալ ռազմագործողությունների մասին։

Դիտարկելով արդեն Հայաստանի կողմից վարվող անհրաժեշտ քաղաքականության բաղադրիչները՝ Դ. Ջամալ յանն առաջին հերթին առանձնացրեց զգոն լինելու կարևորությունը։ Երկրորդն, ըստ նրա, թուլանալու իրավունք չունենալն է։

«Երրորդ անհրաժեշտ պայմանը հետևյալն է. պետությունը պետք է լավ ղեկավարել։ Նման բարդ իրողությունների պայմաններում շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարման ղեկի մոտ աշխարհաքաղաքական անցուդարձի տրամաբանությունը հասկացող մարդիկ լինեին, որոնք ադրբեջանա-արցախյան հակամարտությունը, որը պայմանավորված է թուրք-ադրբեջանական ագրեսիվծավալապաշտական նկրտումներով, «միկրո», «մինի» հեղափոխություններով լուծելու պատրանքներ չունենային։ 

Այս առումով, չգիտեմ, մեր բախտը հիմա բերել է, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ ավելի շատ չի բերել։ Այս պահին, այս բարդ իրողությունների պայմաններում մենք ունենք պոպուլիստական իշխանություն, փողոցում բուկլետ բաժանող վարչապետ։ 

Մեր Զինված ուժերի մարտունակության, հրամանատարական կազմի, հատկապես ռազմավարական օղակի հրամանատարական կազմի պրոֆեսիոնալիզմի առումով մտահոգություններ չունեմ։ Խնդիրը հետևյալն է՝ մեր քաղաքական բարձրագույն ղեկավարության միտքը, փորձը, մտածելակերպն ու արժեհամակարգն արդյո՞ք ադեկվատ են այն իրողություններին, որոնք ծավալվում են մեր երկրի սահմանների մոտ։ Այստեղ ես այդքան էլ լավատես չեմ։ 

Այնուամենայնիվ, հույս ունենամ, որ այս բարդ իրողությունները, այն զարգացումները, որոնք առկա են, ի վերջո, կստիպեն բուկլետ բաժանելուց ավելի հեռուն նայել, մի քիչ ավելի հեռատես լինել»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Ամփոփելով՝ նա մատնանշեց այն կարևոր կոնցեպտը, որով պետք է առաջնորդվել։

«Մենք պետք է արտաքին վտանգը ծառայեցնենք մեր պետականությունն ամրապնդելու գործին, ինչը միանգամայն հնարավոր է։ Արտաքին վտանգի պայմաններում կենսունակ պետություն կառուցելը միանգամայն իրատեսական է։ 

Մենք մեր աչքի առաջ պետք է ունենանք իրականությունն առ այն, որ մենք թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում մշտապես խնդիրներ ենք ունենալու, և արտաքին վտանգը մշտական է։ 

Հենց այդ իրողությունների պայմաններում պետք է մեր պետությունը հզորացնեք։ Սա է այն կարևոր կոնցեպտը, որը պետք է վերցնել ու առաջ գնալ»,-եզրափակեց Դ. Ջամալյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”