Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Պահանջում ենք արդար դատավարություն». Ակցիա Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ

ВИДЕО

 

Հայաստանում ՌԴ դեսպանատան առեջեւ մի խումբ քաղաքացիներ պահանջում են արդար դատավարություն անցկացնել նախորդ տարի  հունիսին Մոսկվայի մարզում  Նիկիտա Բելյանկինի սպանության գործով:  Նշենք, որ այս գործով ազգությամբ 9 հայեր են մեղադրվում:

Գործով փաստաբաններից  Կարեն Ներսիսյանը դեպքից մանրամասներ ներկայացրեց լրագրողներին:

 «Դեպքը պատահել է անցած տարի  հունիսի 1-ին, ոչ հեռու Մոսկվայից: Կոնֆլիկտի ժամանակ  սպանվել է ռուս նախկին զինվորական եւ սպանության մեջ մեղադրում են    9 ՀՀ քաղաքացու: Հունիսի 1-ից առ այսօր հարազատները, ընկերները, բարեկամները  հույս ունեին, որ ի վերջո Ռուսաստանի քննչական մարմինները օրինական եզրակացության կգան, կտան ճիշտ իրավական գնահատական կատարվածին, որովհետեւ ճիշտ չէ դա անվանել սպանություն: Դեպքն այսպես է եղել` բնակելի շենքի տակ կա սրճարան-բար, որտեղ այդ օրը մարդաշատ է եղել, ֆուտբոլի եզրափակիչ խաղի պատճառով: Այդ օրը սրճարանում շատ այլազգիներ են եղել , այդ թվում հայեր եւ երկու հարբած ռուս մտել են սրճարան, դուրները չի եկել, որ սրճարանում շատ մարդիկ կան, այլազգիներ եւ սկսել են շատ ցինիկ կերպով սկսել են վիրավորել եւ այդ օրը իմ պաշտպանյալ Հրանտ Կարապետյանի ծննդյան օրն է եղել եւ ինքն էլ բնակվել է այդ շենքի 9-րդ հարկում, ծննդյան կապակցությամբ իր ընկերներն են հավաքված եղել, այդ թվում նրա բնակարանում է եղել նաեւ սրճարանի հայազգի Գուրգեն անունով վարձակալը:

Քանի որ կոնֆլիկտը սրճարանում արդեն դարձել էր անկառավարելի, սպասուհիները զանգահարել են վարձակալին, որ  իջնի ներքեւ եւ կարգուկանոն հաստատի: Գուրգենը իջել է, սկսել է համոզել, որ դուրս գան, դուրս է հանել, սրանք չեն հանգստացել, նորից մտել են սրճարան եւ քանի որ ծննդյան մասնակիցները որոշել էին սրճարանում տորթը կիսեին նրանք էլ են այնտեղ մտել ու տեսել են, որ սրճարանի վարձակալը վիճում է 2 ռուսների հետ եւ սկսում են միջամտել: Այդ ժամանակ մի ռուս է մտնում իր ընկերուհու հետ` Բելյանկինը, ով շատ կասկածելի անցյալ ուներ, կռվել է Դոնբասում, Սիրիայում:

Նա ատրճանակ է ունեցել, 3 անգամ կրակել է Հովիկ Հայրապետյանի վրա` պարանոցին, կրծքին եւ ոտքին, որից հետո երբ ատրճանակը ուղղել է ուրիշների վրա Հովիկը իր մոտ եղած դանակով 3 անգամ հարվածել է Բելյանկինին, ցավոք սրտի հարվածը մահացու է եղել»,- պատմեց նա:

Ներսիսյանը նշեց, որ այժմ նախաքննությունն ավարտված է սպանության համար մեղադրանք է առաջադրվել 5 հոգու  սպանության համար, իսկ 4 հոգու` խուլիգանության համար:

Ներսիսյանի խոսքով` քննչական խմբի ղեկավարը այժմ  դարձել է ՌԴ գլխավոր դատախազ եւ հնարավոր չէ, ինքն իրեն սխալ հանի եւ մենք առաջիկա սպասվող դատավարությունից լավ բան չեն սպասում:

«Ցավոք սրտի մենք բնակվում ենք մի երկրում, որտեղ դատավարության վիճակն ահավոր է  եւ մենք պետք է պահանջենք մեր բարեկամ պետությունից, որպեսզի պահպանի օրինականությունը»,- ասաց նա:

Փաստաբանները պնդում են, որ գործի բացահայտման համար անհրաժեշտ է գտնել հետախուզման մեջ գտնվող Հովիկ Հայրապետյանին եւ արդար քննություն իրականացնել:

Հիշեցնենք, որ քննության նախնական տվյալների համաձայն` հունիսի 1–ի երեկոյան Նիկիտա Բելյանկինը ընկերուհու հետ զբոսնելու ընթացքում տեսել է, որ «Բիր Հաուս» գարեջրատան մոտ երկու խումբ մարդիկ կռվում են իրար հետ, և որոշել է միջամտել։ Նիկիտան գազային ատրճանակից մի քանի նախազգուշական կրակոց է արձակել, բայց նրան հարվածել են դանակով։ Մահացու հարվածը եղել է սրտի հատվածում։

Ավելի վաղ գործի շրջանակում կալանավորվել էին ՌԴ քաղաքացիներ Սերգեյ Խոջոյանը և Սուրեն Մարկոսյանը, ՀՀ քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանն ու Սահակ Սահակյանը։ Առաջինը մեղադրվում է սպանության մեջ, մյուս երեքը` խուլիգանության։ Նրանցից ոչ մեկն իր մեղքը չի ընդունում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նախկին հատուկջոկատայինի մահը մեծ ողբերգություն է անվանել։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ հանցագործներն ազգություն չունեն, և այս գործը չպետք է ազդի հայ–ռուսական հարաբերությունների վրա։

 
Yomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston Herald