Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Իշ­խա­նու­թյուն­նե­րը քաղ­հա­սա­րա­կու­թյան հետ աշ­խա­տել ընդ­հան­րա­պես չգի­տեն»

ИНТЕРВЬЮ

«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ ՀԿ-ներն ու անհատները, ըստ ոլորտների ներկայացնում են այս կամ այն քանակի մարդկանց։ Ժամանակի ընթացքում, գործունեության արդյունքներով մարդկանց վստահությունը ձեռք բերելով, նրանք որոշակիորեն իրավունք են ստանում հանդես գալ քաղհասարակության անունից։

 Ոչ մի երկրում էլ հնարավոր չէ բոլոր մարդկանց կարծիքը լսել, ու քաղհասարակության ներկայացուցիչներն այդ հարցում փրկություն են, քանի որ հավաքում են «feedback»-ը (հետադարձ կապը-խմբ.) և այն ներկայացնում պետական կառույցներին, որպեսզի նրանք աշխատեն այդ ուղղությամբ, հետևություններ անեն, վերլուծություն ունենան և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը՝ անդրադառնալով պետության ներսում քաղհասարակության դերին։ Նա նշում է՝ ժողովրդավարական երկրներում քաղհասարակությունը որոշիչ դեր ունի, նրա կարծիքը լսելի է։

 «Մեր վարչապետը սիրում է շեշտել՝ «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և որոշողն էլ ժողովուրդն է»։ Դա նաև նշանակում է, որ քաղհասարակության անդամների ձայնը պետք է առավելագույնս լսելի լինի և կարևոր դերակատարում ունենա, ոչ թե այնպես, ինչպես հիմա է արվում։ Լսում են, ասում՝ ձեզ լսեցինք, չնեղացրեցինք, անցանք առաջ։ 

Լսելը նշանակում է, որ պետք է հետևություններ արվեն, իսկ քաղհասարակության մտահոգությունները պետք է մտահոգեն պետական մարմիններին։ Սակայն սա Հայաստանում տեղի չի ունենում, չի էլ ունեցել։ Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ են դրել, բայց քաղհասարակության կարծիքի, առաջարկությունների կամ արած քայլերի հիման վրա կատարված փոփոխությունները տեսանելի չեն եղել։ 

Շատ փոքր ու եզակի դեպքերում եղել են, բայց այդ եզակի դեպքերն այնպես են ներկայացվում, այնպիսի հնչեղություն են ստանում, իբր շատ մեծ բան է արվել, բայց իրականում լոկալ ու ավելի շատ պոպուլիստական երևույթներ են եղել»,-ընդգծում է մեր զրուցակիցը։ 

Պեդանյանը նշում է՝ շատ հաճախ են լինում հանդիպումներ, հանրային քննարկումներ, որոնց մասնակցում են հասարակության հետ ամուր կապեր ունեցող ՀԿ-ներն՝ այն հույսով, որ այս անգամ քննարկումները կազմակերպողները «խելքի եկած» կլինեն, բայց մինչ այժմ տեսնում ենք, որ այս մարդիկ հասկանում են միայն պատժամիջոցների և ակցիաների լեզուն։ ««Վարորդի ընկերն» ամենախոշորներից, իր գործունեությամբ վստահություն ձեռք բերած ամենամեծ ՀԿ-ներից մեկն է Հայաստանում։ 

Ասում ենք՝ այսինչ հարցը պետք է քննարկել, բայց առանց մեր կարծիքը հաշվի առնելու, քննարկելու, վերցնում են ու ինչ-որ օրենքներ են ընդունում։ Իսկ երբ մի քանի հոգի, որոնց ֆինանսական շահերը ոտնահարում է այս կամ այն օրենսդրական փոփոխությունը, կառավարության դիմաց ցույց է անում, և 10 րոպեից իրենց հարցը լուծված է լինում, դա վառ ապացույցն է նրա, որ այս կառավարությունն ու իշխանությունները քաղհասարակության հետ ընդհանրապես աշխատել չգիտեն։ 

Նշեմ՝ նախկիններն էլ չգիտեին։ Ուղղակի մոտեցումներն էին տարբեր։ Տեսեք՝ Հայաստանում վարորդների հետ կապված խնդիրները քննարկելու, քաղհասարակության կարծիքը լսելու համար տարբեր խորհուրդներ կան։ Օրինակ՝ ոստիկանության հասարակական խորհուրդը, հանրային խորհուրդն՝ իր հանձնաժողովներով, կան ստորաբաժանումներ, որոնք ունեն իրենց հասարակական խորհուրդները և այլն։ 

Դատելով նրանց մեծամասնության գործունեության աշխատելու տեսակից, որակից ու հաճախականությունից՝ վստահ կարող եմ ասել, որ այդ բոլորը ստեղծվել են ինչ-որ տեսլականներով, բայց աշխատում են ձևական, կապի միջոցներն իսպառ բացակայում են, ու հույսներս դնում ենք նրա վրա, որ աղմուկ հանելով՝ կարողանալու ենք ինչ-որ հարց բարձրաձայնել կամ լուծել։ Անմիջական ուղիղ կապ չկա, բոլորը խուսափում են դրանից, ավելի վատ ձևերով, քան առաջ»,-հավելում է ՀԿ-ի փոխնախագահը։

Նա ընդգծում է՝ այսօր փորձում են երկխոսություն ծավալել, որպեսզի ամեն ինչ լինի փոխադարձ հարգանքի վրա։ 

«Մարդկանց դիտարկում ենք որպես մարդ, նաև իրենց թերություններով հանդերձ։ Բայց երբ հասկանանք, որ իշխանություններն անտեսում են հասարակական բլոկը, ուրեմն հասարակական բլոկն էլ կսկսի իշխանություններին պատժել օրենքի ամբողջ խստությամբ։ 

Դրանք պատժամիջոցներ են, չենք ուզում, որ պատժամիջոցները դառնան ծայրահեղ քայլ, որպեսզի մեր ձայնը լսելի լինի։ 

Ուզում ենք կլոր սեղանի սկզբունքով մարդկանց հետ քննարկումներ անցկացնել։ Հստակ ասում եմ՝ կան օրենքի նախագծեր, որոնք ընդունվել են քաղաքացու շահը հաշվի չառնելով, մարդու իրավունքների ոտնահարմամբ և այլն։ Խոսքը փոքրամասնության մասին չէ, և նույնիսկ եթե փոքրամասնության մասին է, պետությունը չի կատարում այդ հետազոտությունները, իսկ եթե դրանք չեն արվում, ուրեմն իրենք քմահաճույքի կամ էլ ներքին համոզմունքի հիման վրա օրենքներ են ընդունում։ 

Դա հստակ է։ Սա ասվել է նաև ԱԺ-ում։ «Բալայինի» օրենքն ընդունելուց հետո միայն մեզ հրավիրեցին քննարկման։ Քննարկում՝ օրենքն ընդունելուց հետո. իմաստը ո՞րն էր։ Այդ ժամանակ ասել ենք՝ օրենք ընդունելուց առաջ պետք է քննարկումներ կազմակերպել, ընդհանուր հայտարարի գալ։ 

Մարդկանց ներկայացուցիչը հասարակական բլոկն է, որն այսօր բավականին ազնիվ է՝ ի տարբերություն որոշ պաշտոնյաների, ու միշտ ավելի ազնիվ է եղել, քան նախկին իշխանությունները։ Ցանկացած կառույցի համապատասխան ՀԿ-ն միշտ ավելի անկեղծ է եղել, քան այդ կառույցը։ Գուցե արանքում ինչոր ՀԿ-ներ, ասենք, կոռումպացված են եղել, բայց ՀԿ-ների մեծամասնությունը եղել է ինքնաբուխ, անհրաժեշտությունից ելնելով, մեծամասամբ՝ ինքնաֆինանսավորվող։ Ոչ ոք չի կարող մեղադրել՝ ասելով, որ ՀԿ-ներն օբյեկտիվ չեն»,եզրափակում է Դավիթ Պեդանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay