Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան
ОБЩЕСТВОԵրեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը, հետևաբար քրեական գործը կարճվեց։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանը։
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր վստահեցին ինձ ու չէին հավատում, որ ես կարող եմ մեքենայի տակ երեխա գցել ու հրաժարվել փաստից։
Չեմ ուզում կրկնել թե ինչ կեղծ ու ստոր հավաստիացումներ էին անում բոլորիդ հայտնի սրիկաները, պարզապես մի անգամ ևս կրկնեմ. ես երեխային մեքենայի տակ չեմ գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենայիս ու վայր ընկել» գրել է Սանասարյանը եւ ամփոփել.
«Թող բոլոր երեխաներն անփորձանք ու առողջ լինեն»։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



