Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Ան­պար­տե­լի Դա­վիթն ու Նա­րեն.գրե­թե ան­փո­փոխ ճա­շակ՝ անուն­նե­րի հար­ցում

ОБЩЕСТВО

Կար ժամանակ, երբ Հայաստանում երեխաներին անուններ տալուց առաջ ծնողները առաջնորդվում էին սիրելի հերոսների կերպարներով ու երեխաների անուններն ընտրում էին նաև հենց այդ տրամաբանության մեջ։ Իհարկե, մեծ դեր կարող էին ունենալ նաև քաղաքական գործընթացները, քաղաքական կերպարները։ 

Կարող ենք հիշել դրվագներ, երբ այդ ամենը տեղափոխվում էր նաև արտաքին քաղաքականություն, ավելի շուտ՝ արտաքին քաղաքականությունն էր տեղափոխվում հայկական ընտանիքներ, ու երեխային կոչում էին հայանպաստ գործ իրականացրած որևէ քաղաքական կերպարի անունով։ Էլ չխոսենք տատիկ-պապիկների անունները կրելու պարտադիր սկզբունքի մասին։ 

Այս մոտեցումը միգուցե որոշակի փոփոխությունների ենթարկվել է, բայց դեռ առկա է հայկական ընտանիքներում։ Իսկ ի՞նչ են վկայում վերջին երեք տարիների վիճակագրական տվյալները։ Հայկակա՞ն, թե՞ ավելի շատ օտար անուններն են գերակշռող։

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս վիճակագրական կոմիտեն հրապարակել է հանրապետությունում նորածին երեխաներին ավելի հաճախ տրվող ամենատարածված անունների ցանկը։ Ամենատարածված անունները 46-են։ Մենք կդիտարկենք հիմնականում առաջին տասնյակը գլխավորող անունները։

2019թ. տվյալներով Հայաստանում ամենատարածված անունների առաջին շարքում Դավիթն ու Նարեն են։ 2019 թվականին Դավիթ են կոչել 1399 երեխայի։ Դավիթին հաջորդում են Նարեկը (931), Հայկը (576), Մարկը (548), Տիգրանը (535), Ալեքսը (477), Միքայելը (438), Արթուրը (409), Գոռը (392) և Արենը (382)։ 46 անունների ցանկից համեմատաբար ավելի քիչ են տրվել Վաչե, Ռուբեն, Էդուարդ, Էդգար, Հակոբ, Գրիգոր, Հարություն, Ալեքսանդր, Ռաֆայել և Սուրեն անունները։

2019թ.-ին աղջիկների պարագայում, ինչպես արդեն նշեցինք, առաջին տեղում Նարե անունն է՝ 2019թ. ծնված 688 հայուհի հայկական Նարե անունն է կրում, 585-ը՝ Մարիա, 445-ը՝ Արփի, 439-ը՝ Եվա, 438-ը՝ Անգելինա, 433-ը՝ Մանե, նույնքան՝ Մարի, իսկ Անահիտները 380-ն են, Մարիամները՝ 354-ը։ Էլեն անունը ևս առաջին տասնյակում է։ Աղջիկների պարագայում համեմատաբար ամենաքիչ տրվող անուններից են Նարինեն, Լուսինեն, Լինան, Արմինեն, Անուշը, Լիան և Արևիկը։

2018 թվականի տվյալներն այս առումով մեծ փոփոխությունների մասին չեն վկայում։ Նույն եզրակացությանը կարող ենք գալ՝ համեմատելով նաև 2017 թվականի վիճակագրական տվյալները։ 2018-ին տղաների անունների շարքում առաջին տեղում կրկին Դավիթը, Նարեկն ու Հայկն են եղել։ Առաջին տասնյակը շարունակել են Տիգրանը, Մարկը, Ալեքսը, Արենը, Արթուրը, Գոռը և Սամվելը։ 

Ի տարբերություն 2018-ի՝ Սամվելն իր դիրքերը զիջել է՝ 2019թ.-ին չհայտնվելով ամենատարածված անունների առաջին տասնյակում։

Համեմատելով 2018-ի և 2019-ի տվյալները՝ կարող ենք ասել, որ աղջիկների անունների դեպքում ևս մեծ տեղաշարժեր չկան։ Այստեղ Միլենան է, որ 2019-ին չի հայտնվել առաջին տասնյակում։ 2018-ին կրկին առաջին տեղում Նարեն է, որին հաջորդում են Մարիա, Մանե, Մարի, Արփի, Մարիամ, Էլեն, Անահիտ, Միլենա և Եվա անունները։ 2018թ.-ին համեմատաբար ամենաքիչը Արմինե, Աստղիկ, Անուշ, Լուսինե անուններն են տրվել երեխաներին։

2017 թվականի ամենատարածված անունների ցանկը գրեթե չի տարբերվում նշված երկու տարիներին արձանագրված ցուցակից, թեպետ 2017թ.-ին տարածված անունների շարքում, կարծես, մի փոքր գերակշռել են օտար անունները։ Բայց անգամ այդ պարագայում 2017թ.-ին Նարեն կրկին առաջատարն է եղել, առաջին տասնյակի շարքը կրկին շարունակել են Մարիան, Մարին, Մանեն, Անահիտը, Մարիամը, Անգելինան, Էլենը, Միլենան և Անին։ Տղաների անունների առաջին շարքում կրկին Դավիթն է եղել, ցանկը շարունակել են Նարեկը, Տիգրանը, Հայկը, Ալեքսը, Մարկը, Գոռը, Արամը, Արթուրը և Սամվելը։

Կարելի է ասել՝ վերջին երեք տարիներին մեր քաղաքացիների ճաշակը երեխաներին անուններ տալու առումով մեծ տեղաշարժեր չի գրանցել։ Քանի որ նյութի սկզբում նշեցինք նաև քաղաքական գործընթացների հնարավոր արտացոլման մասին, հավելենք՝ որքան էլ զարմանալի է, բայց, օրինակ, Նիկոլ անունը ո՛չ 2018-ի, ո՛չ էլ 2019թ.-ի տվյալներով Հայաստանում ամենատարածված 46 անունների շարքում տեղ չի գտել։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст»