Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
ОБЩЕСТВОԱյսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում բախվել են Lexus մակնիշի 333 ՍՏ 03 համարանիշի, Volkswagen մակնիշի 35 XN 099 համարանիշի, Opel մակնիշի 35 VQ 975 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 15 ՏՍ 129 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Lexus-ի և Volkswagen-ի վարորդները տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Lexus-ը վարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ռաֆիկ Աբրահամյանը, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է և բախվել է 07-ին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել է Volkswagen-ին ու Opel-ին: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



