Ավելի շատ մեդալներ կարող էին լինել
СПОРТՀայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանիկարծիքով, հավաքականը կարող էր ավելի շատ մեդալ նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
«Տղաների ելույթներից գոհ եմ, բայց ավելի շատ մեդալների էի սպասում: Մեր բռնցքամարտիկները լավ պատրաստված էին, կարող էին ևս երկու մեդալ նվաճել, սակայն տարբեր պատճառներով դա չստացվեց: Կային հավասար մենամարտեր, որտեղ նախապատվությունը տրվեց մրցակցին, սակայն չեմ ցանկանում ամբողջ մեղքը բարդել մրցավարների վրա»,- Աղամալյանի խոսքը մեջ է բերում ՀԱՕԿ-ը:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որը կայացել է նոյեմբերի 19-29-ը լեհական Կոլոբժեկ քաղաքում, հայ բռնցքամարտիկները նվաճեցին մեկ արծաթե (Վահե Բադալյանն, 52 կգ) և մեկ բրոնզե մեդալ (Ալեն Դանիելյան, 49 կգ):
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



