Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը ամբիոնում խոսքն սկսել է հայերենով. Բարեւ Ձեզ
МЕЖДУНАРОДНОЕԹույլ չենք տա ձեզ, որ Թահիր Էլչիի սպանությունն էլ ծածկադմփոց անեք։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի ամբիոնից։
Հայ պատգամավորը ամբիոնին մոտենալուց հետո հայերենով ողջունել է խորհրդարանի նախագահին եւ պատգամավորներին. Բարեւ Ձեզ։ Այնուհետ Կարո Փայլանն անդրադարձել է նոյեմբերի 28-ին լրագրողների աչքի առաջ սպանված հայտնի քուրդ փասատաբան Թահիր Էլչիի սպանությանը։ Նա հիշատակել է Հրանտ Դինքի սպանությունը՝ շեշտելով, թե իշխանությունները հիմա էլ փորձելու են ծածկադմփոց անել Թահիր Էլչիի սպանությունը։ «Մենք դա ձեզ թույլ չենք տա»,-ասել է հայ պատգամավորը։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



