Աշխարհի ամենամարդաշատ հետիոտնային անցումը. 2500 մարդ յուրաքանչյուր կանաչ «մարդուկի» ժամանակ
ФОТО
Աշխարհի ամենամարդաշատ հետիոտնային անցումը գտնվում է Տոկիոյում,- տեղեկացնում է Past.am-ը: Աշխարհի ամենամարդաշատ անցումն է համարվում: 5 հիմնական անցումներ են այստեղ հանդիպում և յուրաքանչյուր լույսի փոփոխությունից հետո մոտ 2500 մարդ է անցնում ճանապարհը:
Հետաքրքիր է այն փաստը, որ ամեն ինչ կարգ ու կանոնով է լինում, չեն լինում հրմշտոցներ և բոլորը քաղաքավարի են: Աշխարհի ամենամեծ քաղաքի՝ Տոկիոյի 34 մլն բնակչությունը արդեն սովորել է մեծ ամբոխին և նույնիսկ երթևեկության պիկ ժամերին ոչ մի վիճաբանություն չի լինում: Ամեն ինչ կանոնակարգված է:
Այս անցումը գտնվում է Շիբույա շրջանում: Այդ շրջանում է գտնվում Տոկիոյի ամենամարդաշատ գնացքի կայարաններից մեկը: Միախառնվում են աղմուկը, մեգա ու նեոնային լույսերը, զվարճալի երեխաները, հսկայական շենքերը և գովազդային պաստառները: Բայց հենց լույսը կանաչի է փոխվում, ժողովուրդն անմիջապես անցնում է անցումը անցնելու «առաքելությանը»:
Այս ամենը իդեալական է անցնում, բայց ոտքերի ու շարժվող մարմինների այս քաոսը միայն 1 րոպե է տևում: 60 վայրկյան անց ամեն ինչ դադարում է, և մեքենաները շարունակում են իրենց ճանապարհը: Այս երևույթը շատ տարբեր է այլ մեծ քաղաքներում, օրինակ՝ Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Սիդնեյում: Այս կատարելությունը նույնիսկ արտասովորություն է հաղորդում Շիբուային: Այն նաև Տոկիոյի լավագույն գիշերային կյանքի կենտրոնն է՝ իր մեգալույսերով, նեոնային լույսերով, լուսավոր գովազդային պաստառներով:




















































