Հյուրանոց Ճապոնիայում, որտեղ սպասարկում են ռոբոտները (լուսանկարներ, տեսանյութ)
ВИДЕОՆագասակիի «Հենն-նա« հյուրանոցում մարդկանց սպասարկում են ռոբոտները,-տեղեկացնում է Past.am-ը: Թվում է՝ ապագան է հյուր եկել, և զարմանալի չէ, որ այն հենց Ճապոնիայում է գտնվում: «Հենն-նա»-ն (Henn-na) թարգմանվում է որպես տարօրինակ հյուրանոց: Անձնակազմը բաղկացած է 80 ռոբոտից ու 10 մարդուց, ովքեր էկրանից այն կողմ վերահսկում են անվտանգությունը, մի մասն էլ պատասխանատու է մաքրության համար:
Մտնելով հյուրանոց՝ հյուրերը ջերմ ընդունելություն են ստանում չափազանց իրական կին ռոբոտի կողմից: Նա ոչ միայն մարդկային տեսք ունի, այլև նմանակում է մարդկային արտահայտություններն ու շարժումները, որպեսզի հյուրերը իրենց հարմար ու հանգիստ զգան:
Եթե անհրաժեշտ է անգլերեն իմացող աշխատող, պետք է մոտենալ ընդունարանի՝ այս անգամ ոչ հրապուրիչ աշխատողին: Նա ունի դինոզավրի տեսք, ով թվում է՝ հենց նոր է եկել զբոսայգուց: Նրա գլխարկը, սակայն, ամեն ինչ գցում է իր տեղը՝ մաքրելով մթնոլորտը վախից ու լարվածությունից:
Այնուհետև ռոբոտ բեռնակիրը տանում է ձեր պայուսակը և ցույց է տալիս սենյակը, որի համար ձեզ բանալի պետք չէ, որովհետև այն աշխատում է դեմքի ճանաչման համակարգով:
Եթե ինչ-որ բանի կարիք եք ունենում, կարող եք կանչել սպասավոր ռոբոտին, որի անունը Թյուլի է: Նա կարող է քեզ պատմել եղանակի մասին, կարգավորել լուսավորումը և զարթուցիչ դնել ձեր համար:
Հյուրանոցում բացվել է 72 սենյակ, ևս 72-ը պատրաստ կլինի 2016թ.: Եթե մտածում եք, որ այս զարգացած տեխնոլոգիաներով հյուրանոցը թանկ պետք է լինի, ապա սխալվում եք: Հյուրանոցում վճարելու եք ընդամենը 80 դոլար 1 գիշերվա համար:



