«Լոռին» նվազագույն հաշվով պարտվեց «Լոկոմոտիվի» երկրորդ թիմին
СПОРТԱնթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում Վանաձորի «Լոռին» ստուգողական հանդիպում անցկացրեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ թիմի հետ:
Հայկական ակումբը պարտություն կրեց նվազագույն՝ 0:1 հաշվով:
«Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան դաշտ էր դուրս բերել հետեւյալ կազմը․ Վարդան Շահատունի, Ջիաննի, Տոդե Ջակովիչ, Ալեքսանդր Յեուլե, Քրիստիան Խիմենես, Խուլիան Մենդոսա, Յերայ Խիմենես, Ռոբերտ Մինասյան, Արման Մկրտչյան, Վահագն Ահվազյան, Դավիթ Ղանդիլյան:
Հաջորդ հանդիպումը «Լոռին» կանցկացնի փետրվարի 16-ին։ Մրցակիցը կլինի Դանիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող Ֆրեմադ Ամագերը։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



