Երկարակեցության գաղտնիքը բացահայտված է
ЛАЙФ
Եթե ուզում ես ապրել մինչև 100 տարեկան, դադարեցրու ծխելը, պահիր խոլեստերինը ցածր մակարդակի վրա և օրական 4 բաժակից ոչ ավելի սուրճ խմիր: Past.am-ը ներկայացնում է գիտնականների կողմից առաջարկված 3 հիմնական, անհրաժեշտ գործոններն են երկար ապրելու համար:
Նրանք հետազոտություններ են արել 1913թ. ծնված 855 շվեդ մարդկանց շրջանում, որոնցից 10-ը նշել են իրենց 100-ամյակը: Հետազոտողներն ուսումնասիրել են 54, 60, 65, 75, 80 և 100 տարեկաններին և արդյունքում ստացել այն գործոնները, որոնք նպաստում են երկարակեցությանը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մասնակիցների 27%-ն ապրել է մինչև 80, 13%-ը՝ մինչև 90 տարեկան: 80 տարեկանից հետո գրանցված մահերի 42%-ը եղել է սրտի հիվանդությունից, 20%-ը՝ վարակներից, 8%-ը՝ կաթվածից, 6%-ը՝ թոքերի բորբոքումից, 16%-ը՝ այլ պատճառներից:
Եղել է նաև հարաբերակցություն մայրական, բայց ոչ հայրական երկարակեցության երևույթի հետ: Բայց այդ գործոնը մյուսների համեմատ բավականին թույլ է եղել: Տասը 100-ամյա մարդկանցից 2-ը դուրս է եկել հետազոտությունից մտավոր խնդիրների պատճառով, մեկը՝ անձնական: Մնացած 7-ից երկուսը իրենց տանն են ապրել, 5-ը՝ հատուկ հաստատություններում: Ոչ ոք չի ծխել, և բոլորը ժամանակի ու տարածության ճիշտ օգտագործման վարպետություն են ունեցել:
Նաև եղել են բարեկազմ ու լավ կեցվածքով: 7-ն էլ ապրել են երջանիկ, բավարարված կյանքով: Հետևեք ցուցումներին և վայելեք ձեր՝ դարից ավելի տևող կյանքը՝ ընտանիքի ջերմությամբ շրջապատված:




















































