Այն, ինչ շատ է պակասում այսօր հայկական «կինոյում», ես գտնում եմ Թատրոնում
ФОТО
Այն, ինչ շատ է պակասում այսօր հայկական «կինոյում», ես գտնում եմ Թատրոնում. ճաշակ, գեղագիտություն, նոր աշխարհ, դերասանական և ռեժիսորական մանրակրկիտ աշխատանք, անմոնտաժ բայց դինամիկ կյանք՝ ժամանակի ու տարածության մեջ…. Դերասանների ԱՆՍՈՒՏ գոյությունը բեմում կտրում է անհամ իրականությունից՝տանելով գունեղ ու հետաքրքիր մի աշխարհ, որտեղ ազնիվ ապրումներն են մարդու «բջիջները»,և հոգին բաց է աշխարհի համար։ Նիլ Սայմոնի պիեսի հիման վրա #N707 ներկայացումը հենց այդպիսին էր։ Հրաչյա Հարությունյանի բեմադրած այս պատմությունը հյուսվում էր երկու նրբանկատ ու պրոֆեսիոնալ դերասանների շնորհիվ.Հրաչյա Հարությունյանի և Լուիզա Ղամբարյանի երեք մետամորֆոզները շքեղ էին, տարբեր, էքսցենտրիկ և երեքն էլ վախեցնելու չափ ազնիվ ու դետալներով աշխատած։
Հրաչը…..տարիների ընթացքին իր հմայքն առավել ցայտուն ու իր արտիստիզմի բազմաշերտությունն անհավանական խորը.. Բեմում,թե բեմից դուրս՝ անհատակ….
Լուիզան… նկարագրել անկարող եմ, նայել է պետք։
Հ.Գ. Երբ հանդիսատեսի դերում այնքան ես տարվում դերասանների խաղով, որ լրիվ մոռանում ես, թե ներկայացման ես եկել, ու ԱՊՐՈՒՄ ԵՍ բեմում՝ քո ընկերների կերտած պերսոնաժներով, նրանց ցավով, ուրախությամբ ու Սիրով։




















































