Լոռիում 32-ամյա պայմանագրային զինծառայողն ավտոմեքենայով կողաշրջվել է. նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ
ОБЩЕСТВОԵրեկ՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սայադ Աբովյանը իր վարած ГАЗ 31105 մակնիշի 36 OV 039 համարանիշի ավտոմեքենայով Բազում գյուղի մոտակայքում գտնվող N զորամասի հսկիչ անցագրային կետ չհասած՝ կողաշրջվել է: Այս ամսին հայտնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով վարորդ Սայադ Աբովյանը բուժզննության նպատակով դիմել է Վանաձորի զինվորական հոսպիտալ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհին եղել է մերկասառույց։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



