Հրդեհ Պռոշյան գյուղում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 10-ին, ժամը 17:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գամի փողոցի թիվ 2 շենքի նկուղում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող խորդանոցներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:21-ին, մարվել՝ 19:41-ին: Խորդանոցներում այրվել են կենցաղային իրեր:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



