Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կացին. սրված քարից մինչև զենք ու անտառահատի գործիք

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կացինը մարդուն ուղեկցում է դեռևս նախնադարյան ժամանակներից: Պատմության մեջ առաջին կացինը եղել է հին մարդու ձեռքում սեղմած սրված քարը: Կարելի է ասել, որ սա եղել է մարդու կողմից ստեղծված աշխատանքային առաջին գործիքը: Մարդը, բացի փայտ կոտրելուց, կացինն օգտագործել է նաև որպես զենք, մուրճ, քերիչ և այլն: Համարվում է, որ հենց այդպիսի գործիքի օգնությամբ է Կայենը սպանել Աբելին: 

Այս վարկածը հաստատում է նաև Օլդուվայի կիրճում (Քենիա) հայտնաբերված հնագույն գտածոն՝ հնագույն մարդու գանգը, որը ճեղքված է քարով: Միևնույն ժամանակ, եթե կացինը դիտարկենք դասական իմաստով, ապա դա կտրող գործիք է կարճ բռնակով և վերջինիս ամրացված աշխատանքային սայրով։ 

Նման տեսքով կացնի պատմությունը սկսվել է մոտ 30 հազար տարի առաջ: Կացինը եղել է աշխատանքի առաջին գործիքը, որը բաղկացած է եղել 2 մասից: Սակայն այդ երկու մասերի միացումն էլ եղել է ամենամեծ խնդիրը: 

Ի սկզբանե բռնակը սայրին ամրացվել է կենդանիների ջլերի կամ կաշվի շերտերի օգնությամբ, բայց այդպիսի միացումը ամուր չի եղել: 

Իսկ երբ մարդիկ սովորել են հալեցնել պղինձը, նրանք անմիջապես սկսել են կացնի սայրեր պատրաստել մետաղից և միաժամանակ մետաղի մեջ բռնակի ամրացման համար անցքեր թողնել: Ժամանակի ընթացքում կացինը սկսել է ասոցացվել ուժի և զորության հետ: Դա հաստատում է ամերիկացի մարդաբան Լորիստոն Շարպեի աշխատանքը, որն ուսումնասիրել է ավստրալացի աբորիգենների Յիր-Յորոնտի ցեղը: 

Գիտնականը եկել է այն եզրակացության, որ քարե կացինները եղել են ամենաթանկ իրերը տեղի ցեղերի մոտ: Կացինների պահպանման աշխատանքով զբաղվել են ցեղի մեծերը, իսկ սովորական ցեղակիցներին այն տրվել է միայն որոշակի ժամանակով: Հետագայում այս դարավոր ավանդույթը խաթարել են քրիստոնյա միսիոներները, որոնք սկսել են զանգվածաբար երկաթյա կացիններ բաժանել տեղաբնակներին: Այն փաստը, որ հին ժամանակներում կացինը շատ բարձր է գնահատվել, հաստատում են նաև այդ ժամանակաշրջանի թագավորների և կայսրերի նկարները: 

Օրինակ՝ աքքադական տիրակալ Նարամսինը, որը ապրել է մ.թ.ա. 23-րդ դարում, պատկերված է կացինը ձեռքին: Մինչ օրս գոյություն ունեցող եգիպտական փարավոնների նկարները ևս պատմում են այն մասին, թե ինչպես են իշխողները կացինների օգնությամբ ոչնչացնում իրենց թշնամիներին: 

Հին Հռոմում կացինը խորհրդանշել է պետական լիազորություններ: Բացի դա, այդ գործիքն առկա է դիցաբանության մեջ որպես որոշ աստվածների անբաժանելի իր: Կացնի տեսքը փոխվել է մշակույթից մշակույթ: 

Տարբեր ժամանակներում և երկրներում պատրաստել են յուրահատուկ կացիններ: Սկզբից «նորաձև» է եղել հարթ կացինը, որը ունեցել է ուղղանկյուն շեղբ: Մ.թ.ա. 4-րդ հազարամյակում որոշ ազգեր (Միջագետքում և Միջին Արևելքում) ստեղծել են ունիվերսալ կացիններ, այսինքն՝ մի կողմից շեղբը կացին է, իսկ հակառակ կողմից՝ քլունգ: 

Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ հին ժամանակներում կացինները շատ տարածված չեն եղել, քանի որ հիմնական զենքի տեսակ եղել է սուրը: Վիկինգները առաջիններից են եղել, որ սկսել են լայնորեն կացինն օգտագործել ռազմական նպատակներով, որը հետո գնահատել են նաև եվրոպական այլ երկրների մարտիկները: 

Հետագայում ամեն ինչ փոխվել է մեր դարաշրջանի 8-ից 9-րդ դարերում: Եվրոպայում, կապված բնակչության աճի հետ, պահանջ է առաջացել կտրել անտառները և ստանալ մեծ հողատարածքներ, սա էլ հանգեցրել է այդ գործիքի առավել ժողովրդականացմանը: 

1830-ական թվականներից սկսած կացին արտադրվել է արդյունաբերական մասշտաբով: Դա տեղի է ունեցել ԱՄՆում, որտեղ ևս մարդիկ բախվել են անտառահատման նույն խնդրին, ինչպես նախկինում Եվրոպայում: Այդ ժամանակներից հատկապես հանրաճանաչ են Քոլինզ եղբայրների կացինները, որոնք ունեին կացնի սայրի և բռնակի նույն ծանրությունը, որը շատ հարմար է դարձնում այդ գործիքը: 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампании