Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Արդշինբանկն ամփոփել է 2019 թվականի գործունեության արդյունքները

ЭКОНОМИКА

2019 թվականին Արդշինբանկը պահպանել է իր դիրքերը ՀՀ բանկային համակարգի առաջատարների շարքում բոլոր հիմնական ցուցանիշներով: Բանկի ակտիվները հատել են 720 մլրդ դրամի շեմը, ընդհանուր պարտավորությունները կազմել են 644 մլրդ դրամ: Արդշինբանկի ակտիվների կառուցվածքում հաճախորդներին տրված վարկերը կազմել են 467 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց տրամադրած սպառողական վարկերը 2018 թվականի համեմատությամբ աճել են 46%-ով կամ 22 մլրդ դրամով, իսկ հիփոթեքային վարկերը՝ 24%-ով կամ 11 մլրդ դրամով: Տնտեսության բիզնես ոլորտներում 2019 թվականին Բանկն իրականացրել է 285 մլրդ դրամ ծավալով վարկավորում, որում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն արդյունաբերության և առևտրի ոլորտին տրամադրած վարկերը, հաջորդում է ծառայությունների ոլորտը՝ 37% կամ 18 մլրդ դրամ ծավալային աճով: 

Բանկի ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում ժամկետային և ցպահանջ ավանդները կազմել են շուրջ 400 մլրդ դրամ, 2018 թվականի համեմատությամբ աճը կազմել է 7.6 % կամ 30 մլրդ դրամ:

Բանկի զուտ շահույթը 2019 թվականին կազմել է 9,9 մլրդ դրամ:

Արդշինբանկը 2019 թվականին շարունակել է մնալ հուսալի և վստահելի օտարերկրյա գործընկերների համար՝ ապահովելով թափանցիկ, բաց գործունեություն: Տարեկան արդյունքներով միջազգային գործընկերներից ներգրաված միջոցները կազմել են ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլար, որոնք ուղղվել են տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող հաճախորդների վարկավորմանը:

Արդշինբանկի 2019 թվականի ձեռքբերումներից են միջազգային գործակալությունների կողմից շնորհված վարկանիշերը. 2019 թվականին Fitch-ը վերահաստատել է Արդշինբանկի «B+» վարկանիշը` «կայուն» կանխատեսմամբ, իսկ Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը, հեռանկարը գնահատել է կայուն՝ հաստատելով այն հավասար Հայաստանի Հանրապետության բարձրացված վարկանշային մակարդակին:

2019 թվականին հեղինակավոր «Global Finance» միջազգային ամսագրի կողմից Արդշինբանկը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի բանկ» և «Տարվա լավագույն բանկ»: Բանկը «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին է արժանանում 6-րդ տարին անընդմեջ, իսկ Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» մրցանակին՝ երկրորդ անգամ, ինչը բանկային գործունեության ամենաբարձր գնահատականներից է: Մրցանակները վկայում են Արդշինբանկի գործունեության զարգացման ճիշտ վեկտորի, հուսալի, կայուն և արդյունավետ գործունեության մասին: 2019 թվականին ստացած պարգևների ցանկը ներառում է նաև գերմանական «Commerzbank»-ի և Միջազգային ներդրումային բանկի մրցանակները՝ որպես «Ամենաակտիվ թողարկող բանկ Հայաստանում»:

Արդշինբանկը 2019 թվականին վերաբացեց 12 արդիականացված մասնաճյուղ: Այսօր Բանկն ունի 63 մասնաճյուղ և մարզերում մասնաճյուղերի քանակով առաջին տեղն է զբաղեցնում բանկային համակարգում: Բանկի Մոբայլ Բանկ հավելվածից ակտիվ օգտվում են 60,000 հաճախորդներ, հավելվածով իրականացվող գործարքները համարժեք են թվով հինգ մասնաճյուղերի շրջանառության հետ:

2020 թվականին Արդշինբանկը կշարունակի մնալ Հայաստանում արտաքին առևտրի ֆինանսավորման առաջատար բանկերից և արդյունավետորեն կաջակցի մեր երկրի արտահանողներին ու ներկրողներին արտաքին առևտրի ֆինանսավորման ոլորտում: Բանկը կշարունակի աջակցել Հայաստանի տնտեսության իրական հատվածի խոշորագույն բիզնես ծրագրերին, ինչպես նաև իր ակտիվ քաղաքականությունը հիփոթեքային և սպառողական վարկավորման ոլորտում՝ փորձելով ստեղծել հաճախորդների համար առավել հարմար պայմաններ: Արդշինբանկը նախատեսում է շարունակել իր մասնաճյուղերի արդիականացման գործընթացը՝ հանրապետության նաև ամենահեռավոր շրջանների բնակչության համար ապահովելով սպասարկման ժամանակակից և առավել հարմարավետ պայմաններ:

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»