Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
ОБЩЕСТВО
Շաբաթ օրը Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ՝ գերազանցապես ձյան տեսքով։ Կիրակի ամենուրեք կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը եւ փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ օրը սպասվում է ձյուն, իսկ կիրակի օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է 0-2, վաղը ցերեկը՝ +1+3։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+2,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Լոռիում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+4,
Տավուշում գիշերը -2+3, ցերեկը՝+4+9,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+2,
Արարատում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +1+3,
Արմավիրում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +1+3,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +1+3,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +5+9,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5,
Արցախում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5 (հովիտներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+9)։



