Կրեկեր. վառված ու խրթխրթան հացի պատմությունը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԱնգլիան է համարվում կրեկերի ծննդավայրը: Կրեկերը նույն գալետ տեսակի թխվածքաբլիթն է, բայց նրանից որոշակի չափով ավելի կալորիական է:
1792 թվականին մասաչուսեթսցի հացագործ Ջոն Փիրսոն աշխարհին է ներկայացրել թարմ հացի նոր տեսակ, որը անվանել է «ծովային թխվածքաբլիթ»: Նման թխվածքը, կամ ինչպես այն կոչում են՝ բլիթը, ինչպես և այլ թխվածքները, ստեղծվել են ընդամենը ալ յուրը ջրով խառնելու և այդ խմորը թխելու փորձերի արդյունքում, ընդ որում, այդ դեպքում ստացվել էր բավականին չոր թխվածք:
Հետագայում անգլիացի հացագործ Ջոզիա Բենթը 1801 թվականին բլիթ թխելիս պատահաբար կրեկեր է ստացել: Նա, որպես ոչ հմուտ խոհարար, պարզապես բլիթները ավելի երկար է պահել վառարանում:
Այրված բլիթը կծելիս հնչել է խրթխրթան հացի ձայն: Այդ ձայնի պատճառով էլ այդ նոր թխվածքը անվանվել է կրեկեր (անգլերենում «crack» նշանակում է «խրթխրթալ»): Հետագայում՝ 1820-ականներին, Ամերիկայում քարոզիչ Սիլվեստեր Գրեխեմը մշակել է օրգանիզմի առողջացման և մարդու շատակերության զսպման դիետա:
Նա համարել է, որ եթե մարդկությունը դադարի սննդի մեջ օգտագործել աղ, շաքար և համեմունքներ, ապա կկանգնի հոգեկան մաքրման ճանապարհի վրա: Այդ տեսակետից համարվել է, որ կրեկերների, կամ ինչպես այն ժամանակ էին կոչում, Գրեխեմի բլիթների օգտագործումը սննդում մեծապես կարող է նպաստել դրան:
Արդյունքում 18-րդ դարի կեսերից Հյուսիսային Ամերիկայում սկսվում է մասսայականանալ և իր պատմությունը կերտել այդ նոր բլիթը՝ կրեկերը:
Ընդ որում, ամերիկյան այդ կրեկերները տարբերվել են անգլիականից ավելի կոշտ աղացած ալ յուրով:
Բավականին թեթև և բարձր կալորիականությամբ այդ բլիթները շատ սննդարար և օգտակար են: Կրեկերները շատերի համար սկսել են փոխարինել սովորական հացին նաև այն բանի շնորհիվ, որ դրանք հրաշալի պահպանվում են երկար ժամանակ և կարող են օգտագործվել ճանապարհորդության ընթացքում:
Կրեկերները արագորեն ժողովրդականություն են ձեռք բերել ամբողջ աշխարհում: Այդ սննդամթերքի առավելությունները շատ գնահատել են զինվորականները, և բավականին արագորեն այն դարձել է զինվորական օրապահիկի անբաժանելի մասը:
Սկզբից կրեկերները թխվել են բացառապես ջրով և ալ յուրով և ունեցել են չեզոք համ, բայց 20-րդ դարից սկսած՝ այդ բլիթներին սկսել են ավելացնել յուղ, աղ, շաքարավազ, համեմունքներ և այլն: Ներկայումս կարելի է անգամ հանդիպել յուղի մեջ տապակած կրեկերների, որոնց մեջ նույնիսկ կարտոֆիլ կամ կաթնաշոռ կա:
Իհարկե, այդ արտադրանքները խիստ տարբերվում են ավանդական անգլիական կրեկերներից: Այնուամենայնիվ, ներկայումս ավելի շատ հանդիպում են քաղցր կրեկերներ, որոնց պատրաստման համար օգտագործվում է ինչպես շաքարավազ, այնպես էլ մեղր, մրգեր, չրեր և այլն:
Նշենք, որ քաղցր կրեկերները ունեն նաև «հնդկական բլիթներ» անվանումը: Ներկայումս կրեկերները տարածվել են ամբողջ աշխարհով մեկ, և ցանկացած երկրում դժվար է մտնել որևէ հրուշակեղենի խանութ և այնտեղ չտեսնել բազմատեսակ և բազմահամ կրեկերներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը




















































