Ереван, 09.Август.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Հա­յաս­տա­նը ան­դա­մակ­ցել է Եվ­րո­պա­յի անվ­տան­գու­թյան և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան խորհր­դին

ОБЩЕСТВО

ՏՈՆԵՐ

Հնդկաստան՝ Անկախության համար կռվողների հիշատակի օր, Ռուսաստան՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1896– Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո անգլիական, ֆրանսիական, ռուսական և իտալական հյուպատոսների միջնորդությամբ Հալեպում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի, թուրքերը զորքերը հետ են քաշել Զեյթուն գավառից: 

1901 –ծնվել է կուսակցական, պետական գործիչ Աղասի Խանջյանը: 

1921- Երևանում սկսվել է բարձրագույն օրենսդիր իշխանության՝ Հայաստանի խորհուրդների առաջին համագումարը, որն ընդունել է երկրի Սահմանադրությունը։ 

1927- Երևանի մշակույթի տանը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: 

1933 - ծնվել է հասարակական գործիչ, Նոր սերունդ մշակութային միության հիմնադիր Գաբրիել Մոլոյանը: 

1953 - ծնվել է ամերիկյան սցենարիստ, կինոռեժիսոր Սթիվեն Զաիլյանը։

 1975 - Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը: 

1992- Հայաստանը անդամակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդին (ԵԱՀԿ): -Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հոլանդիայի (Նիդերլանդներ) հետ: 

2001-Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրել է Սենատի և Ազգային ժողովի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող ավելի վաղ ընդունած բանաձևը՝ փաստացի դրան հաղորդելով օրենքի ուժ: 

2004-Ռուսաստանի փոխվարչապետ, հայռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախագահ Բորիս Ալ յոշինի ստորագրությամբ համապատասխան փաստաթղթով Հրազդանի ՋԷԿ-ը հանձնվել է Ռուսաստանին: 

2018-Թեղուտի հանքավայրն ու լեռնահարստացուցիչ կոմբինատը դադարեցրել են աշխատանքը՝ աշխատողների համար անհայտ պատճառներով։

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 9 -օծվել է Հռոմի Խաղաղության զոհասեղանը, որը հռոմեական խաղաղության աստվածուհուն նվիրված կոթող է և կառուցվել է Հռոմի Սենատի կողմից՝ ի պատիվ մ.թ.ա. 13 թվականին Իսպանիայից և Գալիայից հաղթանակով վերադարձած Օգոստոս կայսրի: Զոհասեղանը նախանշել է «հռոմեական խաղաղության» դարաշրջանի սկիզբը: 

1649 –հեղափոխության ժամանակ պարտություն կրելուց հետո Լոնդոնում գլխատվել է Անգլիայի թագավոր Չարլզ 1-ին Ստյուարտը: 

1667– ռուս - լեհական պատերազմի ժամանակ կնքվել է Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտել է ցարական Ռուսաստանի կազմի մեջ: 

1703 -համաձայն ավանդազրույցի, Էդոյում տեղի է ունեցել Ակոյի նախկին վասալ 40 սամուրայների վրեժը իրենց տիրոջ համար: 1730 - վախճանվել է Ռուսաստանի ցար Պետրոս 2-րդը: 

1736 -ծնվել է շոտլանդացի ինժեներ-մեխանիկ, շոգեմեքենայի ստեղծող Ջեյմս Վատտը: 

1790 -Անգլիայում աշխարհում առաջին անգամ փորձարկվել է փրկանավակը: 

1801 -Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանագրով Վրաստանը (Քարթլի-Կախեթիա) միացվել է Ռուսաստանին: 

1882 – ծնվել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որը 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում: 

1889 - ինքնասպան է եղել Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆ Հաբսբուրգը: 

1894 -Չարլզ Կինգը արտոնագրել է իր ստեղծած հարվածող մուրճը (отбойный молоток): 

1900 - ծնվել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Իսահակ Դունաևսկին: 

1915 -գրոհելով ֆրանսիական նավահանգիստ Հավրի վրա՝ գերմանացիները առաջին անգամ օգտագործել են սուզանավեր: 

1930 -խորհրդային օդերևութաբան Պավել Մոլչանովի կողմից մթնոլորտի հետազոտման նպատակով օդ է բարձրացվել առաջին օդերևութաբանական ռադիո-զոնդը: 

1933 – գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը, Ադոլֆ Հիտլերին նշանակելով կանցլեր, Գերմանիայի իշխանությունը հանձնել է ֆաշիստներին: 

1935 -ամերիկացի սեյսմոլոգ Չարլզ Ռիխտերը առաջարկել է երկրաշարժերի մագնիտուդի չափման հատուկ սանդղակ, որը ներկայումս կոչվում է Ռիխտերի սանդղակ: 

1937– ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին: 

1943 -Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ստալինգրադի տակ կապիտուլ յացիայի է ենթարկվել 6-րդ գերմանական բանակը: 

1945 -Ալեքսանդր Մարինեսկոյի հրամանատարության տակ գտնվող С-13 սուզանավը Դանցինգի ծոցի մոտ խորտակել է գերմանական ուղևորատար «Վիլհելմ Գուստլոֆֆ» նավը, որի արդյունքում տարբեր հաշվարկներով զոհվել է 5 300-ից 9 500 ուղևոր: 

1948- վախճանվել է հնդիկների ապստամբության առաջնորդ Մահաթմա Գանդին: -վախճանվել է ամերիկացի օդագնացության առաջնեկ Օրվիլ Ռայթը: 

1963 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկը: 

1969– «The Beatles» բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվել է իր վերջին համերգը: 

1993 -վախճանվել է ռուս նկարիչ, հասարակական գործիչ, հումանիստ Սվյատոսլավ Ռերիխը: 

2000-ռումինա-ավստրալիական «Աուրուլ» ընկերության գործարանից տեղի է ունեցել ավելի քան 100 000 խորանարդ մետր ծանր մետաղներ պարունակող թափոնների արտահոսք Դանուբ գետ, որի արդյունքում մոտ 100 տոննա ձուկ է սատկել, իսկ վթարը անվանվել է «երկրորդ Չեռնոբիլ»: 

2003 -Բելգիայում օրինականացվել են միասեռ ամուսնությունները: 

2007 -վաճառքում հայտնվել են Windows Vista օպերացիոն համակարգեր: 

2009 - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում բացվել է Մայր Թերեզայի թանգարանը:

Կամո Խաչիկյան

 

«Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией