Ոսկյա կախազարդեր, տոնական մոմեր ու... ծաղկեպսակներ. համայնքապետարանի գնումները
ОБЩЕСТВОԿոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանը 2020 թվականին, բացի իր աշխատանքի համար անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ գնելուց, մտադիր է նաև 130 հատ 25 000 դրամանոց ոսկյա կախազարդ գնել, բացի դա, 130 հատ 1000 դրամ արժողությամբ տոնական մոմեր, 35 հատ ծաղկեպսակ՝ 20 000 դրամ արժողությամբ, 800 դրամ արժողությամբ 300 հատ վարդ, 300 դրամ արժողությամբ 300 հատ մեխակ, 130 հատ զարդատուփ և նույնքան բացիկ։ Գնումների ցանկում մի թիվ ևս չվրիպեց մեր աչքից։
Համայնքապետարանը մտադիր է 11 700 լիտր ռեգուլ յար տեսակի բենզին գնել՝ 1 լիտրը 425 դրամ արժողությամբ՝ այդ նպատակով ծախսելով 4 միլիոն 972 հազար 500 դրամ։
Այս համատեքստում հետաքրքիր է այն, որ Կոտայքի մարզպետարանն այս տարվա ընթացքում մտադիր է 7500 լիտր բենզին գնել՝ այդ նպատակով ծախսելով 3 միլիոն դրամ։
Ստացվում է՝ Եղվարդի համայնքապետարանը մոտ երկու միլիոնով ավելի շատ գումար է ծախսելու բենզին գնելու նպատակով, քան մարզպետարանը։



