Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Թող մեր ժողովրդի հաղթանակները լինեն նաեւ տնտեսության, գիտության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում. Սեյրան Օհանյան

ПОЛИТИКА

Past.am

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

Հունվարի 28-ին մենք տոնում ենք մեր հարազատ Բանակի 28-րդ տարեդարձը։

Ինձ համար այս թանկ, նվիրական տոնի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝

- համայն հայությանը, Հայաստանում եւ Արցախում ապրող բոլոր ազգերի քաղաքացիներին,

- մեր ողջ պատմության անմահ հերոսներին ու տաղանդաշատ զորավարներին,

- Հայրենական պատերազմի բովում թրծված մեր պապերին ու հայրերին,

- Արցախյան պատերազմի փառապանծ մարտիկներին եւ վետերաններին,

- զոհված, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին,

- քաջարի նախնիների սխրագործություններով տոգորված մեր սերնդակիցների նման՝ իրենց հայրերի հերոսություններով օժտված, կյանքի ավյունով, երազանքներով լի, ստեղծագործ ու համարձակ կեցվածքով մեր երիտասարդ սերնդին,

- Հայկական բանակի ողջ անձնակազմին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, բոլոր նրանց, ովքեր Արցախյան ազատամարտից մինչեւ ապրիլյան պատերազմ, մինչ այսօր, իրենց դիրքում ամուր կանգնած, տոկուն կամքով, արհեստավարժ խնդիր են կատարում՝ հոխորտացող, սադրող հակառակորդին խաղաղություն պարտադրելով։

Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը ապահովել եւ նրան զուգահեռ Հայկական բանակը կերտել ենք ազգովի, եւ դրա համար է, որ երկար տարիներ ծառայելով բանակում՝ ինձ համար Հայոց բանակի զինծառայողն ու Հայաստանի քաղաքացին, սահմանում կանգնած զինվորն ու սահմանին ապրող, հողին կառչած գյուղացին նույն հարթության վրա են եղել, եւ այսօր էլ պետության համար օրհասական պահին նրանք նույն խնդիրն են կատարելու՝ միասնական պաշտպանելով մեր Հայրենիքը։

Երկար տարիների ռազմավարական պլանավորմամբ իրականացված պաշտպանական քաղաքականության եւ դրա շրջանակներում անցկացված պետական մակարդակի զորավարժություններով փորձարկմամբ ամրապնդման շնորհիվ այսօր ակնհայտ է, որ խաղաղության պարտադրումը ավելի լայն հասկացություն է։ Պետության, հասարակության եւ անհատի անվտանգության ապահովումը, կայուն զարգացումը, հայ ինքնության պահպանումը իրականացվում են կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության իրագործման միջոցով, որի հիմնական երաշխիքներն են՝

• պետական կառավարման համակարգի արդյունավետությունը,

• իրավունքի գերակայության ապահովումը,

• ժողովրդավարական արժեքների արմատավորումը,

• դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը,

• Զինված ուժերի մարտունակությունը,

• անվտանգության եւ իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը,

• արդյունավետ միջազգային ներգրավվածություն ապահովող արտաքին քաղաքականությունը,

• սոցիալական արդարության ապահովումը։

Ես կավելացնեմ նաեւ՝

• ժողովրդագրության պայմանների կտրուկ բարելավումը,

• պետության համաչափ զարգացումն ու պայքարը ուրբանիզացիայի պատճառների դեմ,

• տնտեսության թռիչքային զարգացումը։

Հասկանալի է չէ՞, որ նշված երաշխիքներից միայն մեկն է վերաբերում Զինված ուժերի մարտունակությանը, մյուսներին մենք կարող ենք հասնել արդարության եւ ներքին համախմբվածության միջոցով, որոնք հատկապես կարեւոր են մեզ նման փոքր, զարգացած ենթակառույցներ, մեծաքանակ բնական ռեսուրսներ, արտաքին ճանապարհներ ու դեպի ծով ելք չունեցող երկրի համար։

Յուրաքանչյուր պետություն բնութագրվում է իր տարածքով, բնակչությամբ եւ տնտեսությամբ. նրա ռազմական ներուժի բաղկացուցիչ մասերն են տնտեսությունը, բանակն իր զորահավաքային պատրաստականությամբ եւ բնակչության հայրենասիրական ու երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

Ինչպես տեսնում եք, տնտեսությունը որոշիչ է բոլոր տարբերակներում. զարգացող պետությունների համար, որպես ռազմական ներուժի գերակա մաս, մանավանդ բանակահենք տնտեսությունը նույնիսկ առաջնային է, քան բանակը։

Ավելի պարզ, զիվորական տեսանկյունից համեմատելով՝ կարելի է ասել հետեւյալը, որ եթե ժամանակակից համազորային ռազմական օպերացիաներում հաղթանակ ապահովող գործոններն են զինվորը (մարդը) եւ զենքը, տեխնիկան, ապա երկրի զարգացման «օպերացիայում» նույնպես մարդը մնում է, իսկ նրա ձեռքի «զենքը» տնտեսությունն է՝ բահը, գերանդին, մուրճը, հաստոցը, մեքենան, համակարգիչը, ժամանակակից տեխնոլոգիաները...

Տարիների ընթացքում բանակում արմատավորվել է զարգացման ռազմավարությունը, եւ ապացուցվել է, որ այն անընդհատ կատարելագործվող կառույց է ու ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր ղեկավարության ջանքերով արագ տեմպերով առաջ է ընթանում։ Ժամանակն է, որ նույն արագ տեմպերով զարգանա երկրի տնտեսությունը: Անհրաժեշտ է ժողովրդին հետզհետե ապահովել աշխատելու «զենքով» եւ պարբերաբար հաշվետու լինել ժողովրդին։

Պետության, կառավարության ուղղակի պարտականությունն է, ամենակարեւոր պարտականությունը՝ տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման ռազմավարություն մշակել եւ ամեն ինչ, ամեն մանրուք մի կողմ դնել ու հետեւողականորեն այն իրագործել. դա կլինի ամենամեծ օգնությունը ժողովրդին եւ բանակին։

Պետության ղեկավարության խնդիրն է այս ամենը իրագործելու համար հավաքագրել մեր բոլոր առողջ, փորձառու ուժերը ՝ անկախ թիմից, կուսակցական պատկանելությունից եւ գիշեր ու զօր առանց ժամանակ վատնելու զբաղվել տնտեսությամբ (մանր-մունր գործերով թող զբաղվեն մանրախնդիրները)։ Ժամանակն է խոսքերը ապացուցել կոնկրետ գործերով։ Եվ յուրաքանչյուրս պարտավոր է իր տեղում աջակցել այս ծրագրին՝ գիտակցելով, որ հապաղելը մեր երեխաների ապագայից է տանելու:

Պետք է հասկանանք եւ արձանագրենք, որ ժողովրդին տրված «զենքով»՝ տնտեսությամբ ստեղծված հավելյալ արժեքը կհզորացնի պետությունը եւ բանակը։

Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են։

Այս տոնական օրը առանձնահատուկ գնահատանքով եւ երախտագիտությամբ եւս մեկ անգամ շնորհավորում եմ մեր հայ իրականության մեջ ամենածանր, բայց պատվավոր վիճակում գտնվող բանակի գեներալներին, սպաներին եւ հատկապես առաջին գծում ամենօրյա բարդ ծառայություն իրականացնող հրամանատարներին. նրանք իրենց ուսերի վրա են կրում եւ՛ մեր նախնիների լավագույն ավանդույթները, եւ՛ իրենց հարազատ, կրտսեր եղբայրների՝ զինվորների պատրաստությունն ու անվտանգությունը շարունակվող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն դժվարին իրավիճակում, եւ՛ նաեւ փորձություններն ու հաղթանակների բերկրանքը։

Մեր ավանդական մարտական ոգին, համահայկական համերաշխությունն ու միասնությունը վերականգնելու եւ ազգային գաղափարական զարթոնքի համար՝ 1988 թվականի մտավորական-կամավորական շարժումը այսօր նորից մտավորականների հետ պարտավոր է շարունակել մեր բանակի սպան, ովքեր էլ, կարծում եմ, միասին հայ ազնվականության հիմքը պետք է կազմեն։

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅԿԱԿԱ՛Ն ԲԱՆԱԿ

Քեզ մշտական հաղթանակներ...

Եվ թող ապագայում մեր ժողովրդի հաղթանակները լինեն տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում»։

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай