Ախթալա համայնքի 57-ամյա բնակիչը մտել է քաղաքացու տուն և փող հափշտակել (տեսանյութ)
ВИДЕОՀունվարի 22-ին` ժամը 17.20-ին, ոստիկանություն զանգահարած Ախթալա համայնքի բնակիչներից մեկը հայտնեց, որ իր տնից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին քաղաքացին հայտնեց, որ հունվարի 22-ին՝ ժամը 8.30-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դռան բանալին վրան լինելու հանգամանքից, մտել են իր տուն և փող հափշտակել։
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով գողությունը կատարելու կասկածանքով, Նեղոց գյուղի սկզբնամասից ոստիկանություն բերման ենթարկեցին Ախթալա համայնքի 57-ամյա մի բնակչի։
Նա տվեց ինքնախոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



