Շարժասանդուղք. 150 տարեկան «հրաշք աստիճաններ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՇարժասանդուղքը (անգլերեն՝ escalator, կազմված է elevator բառի նման, ֆրանսերենում՝ escalade, կազմված է scala՝ սանդուղք բառից, նշանակում է «հաղթահարման սանդուղք) ամբարձիչ-փոխադրող մեքենա է 30—350 հորիզոնական թեքությամբ, այլ խոսքերով՝ շարժվող աստիճաններով սանդուղք է, որը նախատեսված է մարդկանց մի մակարդակից մյուսը տեղափոխելու համար: Սանդուղքի աստիճանները սովորաբար ամրացած են փակ շղթային, որը շարժման մեջ է մտնում էլեկտրական շարժիչով՝ մեխանիկական ռեդուկտորի կամ գծային շարժակի օգնությամբ:
Շարժասանդուղքի պատմությունն սկսվել է ԱՄՆ-ում։ Այսօրինակ առաջին մեխանիզմը արտոնագրվել է ամերիկացի գյուտարար Նաթան Էյմսի կողմից 1859 թվականի մարտի 9-ին, սակայն «շրջանաձև շարժվող սանդուղքի» (անգլ.՝ revolving stairs) այդ № 25 076 արտոնագիրը երբեք որևէ մեկի կողմից չի օգտագործվել:
Հետագայում այդ գյուտը արտոնագրել է Ջեսի Ռենոն 1892 թվականի մարտի 15-ին: Այն անվանվել է «թեք ամբարձիչ» (անգլերեն inclined elevator)։ Բարձրացնող այս մեխանիզմը առաջին անգամ տեղադրվել է Նյու Յորքի Քոնի- Այլենդի պարկում 1894 թվականին:
Դա այցելուների համար ատրակցիոն է եղել: Ամերիկյան այդ առաջին շարժասանդուղքը չի ունեցել աստիճաններ, դա եղել է սահուն շարժվող քայլուղի, և մարդիկ շարժվել են՝ նստած այդ քայլուղու վրա:
Աստիճաններին փոխարինել են տեղադրված երկայնական ակոսները, որոնք պարբերաբար ընդմիջումներով հայտնվել են հատակից:
Որոշ ժամանակ անց արդեն առաջին գործող շարժասանդուղքը, որի գյուտարարներն են եղել Չարլզ Սիլբերգերն ու «Օտիս» ընկերությունը, ներկայացվել է 1900 թվականին Փարիզի ցուցահանդեսում: Այն արդեն ունեցել է հորիզոնական աստիճաններ, որոնք դուրս են գալիս մուտքի հարթակից, ապա անհետանում ելքի արգելապատնեշի տակ:
«Օտիս» ընկերության այդ առաջին շարժասանդուղքը տեղադրվել է Ֆիլադելֆիայի նահանգում գտնվող «Գիմբլե» խանութում, և ծառայել է մինչև 1938 թվականը:
Մետրոպոլիտենի կայարաններից առաջինը, որտեղ տեղադրվել է շարժասանդուղք (1911 թվական), եղել է Լոնդոնի մետրոպոլիտենի ԷրլսԿորտ կայարանը: 1921 թվականին հայտնվել է առաջին, այսպես ասած, դասական շարժասանդուղքը:
Դրա վրա տեղադրված հորիզոնական աստիճաններն ունեցել են երկայնական ռելիեֆային ակոսներ, իսկ ուղևորների օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու համար ստեղծվել են հենաբռնակներ, որոնք շարժվում են զուգահեռաբար նույն արագությամբ: Այս տարբերակը շատ է նման ժամանակակից շարժասանդուղքներին:
Գործնականում հենց սկզբից նրանք, ովքեր ոչ թե քայլել են շարժասանդուղքով, այլ պարզապես կանգնել դրա վրա, կանգնել են աջ կողմում, որպեսզի ճանապարհ տան քայլող անցորդներին: Այդ «ստորգետնյա էթիկետը» այսօր էլ է պահպանվում աշխարհի շատ երկրներում: 1935 թվականը համարվում է ԽՍՀՄում առա ջին շար ժ ա սան դուղք ն ե ր ի տեղադրման տարին:
Այդ տարի Մոսկվայի մետրոյի չորս հիմնական կայարաններում տեղադրվել են այդ «հրաշք աստիճանները» (այն ժամանակ այդպես է կոչվել այդ բարձրացնող մեխանիզմը): Այդ առաջին շարժասանդուղքները տեղադրվել են ֆիննական «Kone» ընկերության կողմից:
Շարժասանդուղքները ներկայումս տարածված են մետրոպոլիտեններում, կայարանատներում, առևտրի խոշոր կենտրոններում, գետնանցումներում և այլն:
Երբեմն կիրառվում են նաև բարդ ռելիեֆ ունեցող քաղաքներում՝ որպես ֆունիկուլ յորի այլընտրանք։ Աշխարհի ամենահին գործող շարժասանդուղքը, ըստ էության, Նյու Յորքի Macy's հանրախանութի միջհարկային շարժասանդուղքն է, որը գործում է 1927 թվականից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը




















































