Պայմանագրային զինծառայողը ծանր վիրավորում է ստացել որովայնի հատվածում
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արթուր Մեժլումյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Կյանքին վտանգ չի սպառնում, սակայն վիրավորումը թեթեւ չի»,- ասաց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ վիրավորումը ստացել է որովայնի հատվածում։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որ հունվարի 15-ին, ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Կատարվում է քննություն։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



