Մահացել է Ռաֆիկ Ղազարյանը
ОБЩЕСТВО2020թ. հունվարի 15-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի քաղխորհրդի (հետագայում՝ քաղաքապետարանի) կապիտալ շինարարության վարչության բազամյա ղեկավար Ռաֆիկ Հովհաննեսի Ղազարյանը։
Ռաֆիկ Ղազարյանը ծնվել է 1934թ. Երևանում: 1957թ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ստացել ինժեներ-շինարարի որակավորում: Իր կայնքի 40 տարուց ավելին նվիրել է Երևանի շենացմանը: Անմիջական մասնակցություն է ունեցել Երևանի Նոր Նորք և Ավան թաղամասերի ստեղծմանը, ինչպես նաև Կասկադ համալիրի շինարարական աշխատանքներին:
Պարգևատրվել է Խորհրդային Միության բազմաթիվ շքանշաններով և մեդալներով, այդ թվում՝ «Տաշքենդի վերականգնման համար» մեդալով:
Ռաֆիկ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. հունվարի 16-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ նույն վայրում հունվարի 17-ին, ժ. 11:30-12:45:
Խմբագրության կողմից.-Հավելենք, որ Ռաֆիկ Ղազարյանը Երևանի մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի հայրն է:



