Վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է ԲԿ. վիճակը գնահատվում է ծանր
ОБЩЕСТВОՏավուշի մարզից վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Նախօրեին Տավուշի մարզից սանիտարական ուղղաթիռով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել վրաերթի հետեւանքով տւժած 7-ամյա երեխա:
Տղայի մոտ կան համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածքներ, գանգի թաղի եւ հիմի կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ: Երեխան վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



