Բագրատունյաց պողոտայում «Hyundai Solaris»-ը բախվել է ճանապարհի եզրաքարին. 30-ամյա ուղեւորին հասցրել են հիվանդանոց
ОБЩЕСТВО
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 01:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 235 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահան Ն., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճանապարհի եզրաքարին:
Ուղեւորը՝ Դավիթ Ն.-ն (ծնված 1990 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը. վառելիքի արտահոսք չի եղել:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



