Ռուսաստանի գլխավոր եղեւնին գտել են Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում
МЕЖДУНАРОДНОЕԿրեմլում ընտրել են այն եղեւնին, որն ամանորյա տոների ժամանակ կկանգնի Սոբոռնայա հրապարակում: Ծառը գտել են Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում: Այս մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի նախագահի գործերի կառավարչությունը:
Այնտեղ նշել են, որ եղեւնին համապատասխանում Է «կրեմլյան ստանդարտին». այն 100 տարեկան Է, բարձրությունը՝ 30 մետր: Բացի այդ, ծառն աճում Է ճանապարհից ոչ հեռու, անպես որ հեշտ կլինի տեղափոխել Մոսկվա:
Տեղափոխման գործողությունը կտեւի մի քանի օր: Եղեւնին կհատեն դեկտեմբերի 16-ին, հաջորդ օրը կհատկացվի դրա փաթեթավորմանն ու ավտոհարթակի վրա տեղավորելուն, իսկ դեկտեմբերի 18-ին այն կկանգնեցվի Կրեմլի Սոբոռնայա հրապարակում: Դրանից հետո կպահանջվի եւս երկու օր՝ 30-մետրանոց ծառը զարդարելու համար:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



