Գյուլագարակ գյուղի 38-ամյա բնակիչը հարևանուհու տնից բանկային քարտ էր գողացել ու փող կանխիկացրել (տեսանյութ)
ОБЩЕСТВОՀունվարի 9-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում ստացվեց, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում մտել են Գյուլագարակ գյուղի տներից մեկն ու գողացել բանկային քարտը, որի հետ եղել էր նաև գաղտնաբառը։ Գողությունը կատարած անձը Ստեփանավանի բանկոմատներից մեկից այդ քարտով 165․000 դրամ էր կանխիկացրել, ապա դարձյալ տուն մտել ու քարտը դրել ննջասենյակի պահարանում, որտեղից վերցրել էր։ Բնակարանային գողության փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Ստեփանավանի ոստիկանները, համագործակցելով Լոռու մարզային վարչության քրեական հետախույզների և տարածքային քննչական բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ ծավալուն միջոցառումներ։ Արագ արձագանքման ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվեց հենց հաղորդման օրը։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Գյուլագարակ գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ, օգտվելով հարևանուհու տան պատուհանը բաց լինելու հանգամանքից, մտել էր ննջարան ու հափշտակել բանկային քարտը։ Կասկածվողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Ստեփանավանի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննությունը շարունակվում է։



