Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է երեք հայազգի տղամարդու (տեսանյութ)
ВИДЕОԼոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է երեք հայազգի տղամարդու, ովքեր կասկածվում են հունվարի 1-ին մի տղամարդու վրա հարձակվելու մեջ։
CBS Los Angeles-ի փոխանցմամբ՝ հանցագործները մեքենայով հետևել են զոհին, իսկ երբ նա կանգ է առել, նրանցից մեկը բռունցքով հարվածել է նրա գլխին։ Տղամարդը կորցրել է գիտակցությունը և ընկել գետնին։ Նա հոսպիտալացվել է, բայց այդպես էլ գիտակցության չի եկել։
Երեք հանցագործներն արագ նստել են իրենց ավտոմեքենան ու հեռացել դեպքի վայրից։ Լոս Անջելեսի ոստիկանությունը տարածել է տեսանյութ՝ խնդրելով օգնել հայտնաբերել նրանց։ Տղամարդկանց նկարագրելիս ոստիկանները նշում են, որ նրանք բոլորը 20-30 տարեկան են, ենթադրաբար՝ ազգությամբ հայ, սև մազերով։
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



