«Հրապարակ». Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, «ձեռքերը լվացել է» սահմանադրական փոփոխություններից
ПОЛИТИКА«Արմավիրի մարզից մեծամասնական պատգամավոր ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, «ձեռքերը լվացել է» սահմանադրական փոփոխություններից և անգամ իր ընտրատարածքում քարոզչություն չի անում։ Երեկ նա մեր լրագրողին ասել է. «Դե, կարդում են, հասկանում են, Դուք ինչ եք հասկանում քարոզչություն ասելով»։
Մեզ պատմել են, որ Դուք մերձավորների մոտ դժգոհել եք, թե այնպես չարեցին, որ մարդ նորմալ փող աշխատի ու գլուխը բարձր՝ քարոզչություն անի, չէ՞ որ մարդիկ «այո»–ի դիմաց օգնություն կխնդրեն։ «Փող չկա, որտեղի՞ց օգնեմ»,– ասել եք Դուք։ Նա հերքել է դա, ասելով, որ առանց ընտրության Էլ 40 տարի օգնում Է մարդկանց. «Ոնց Էլ լինի, ըտենց բաներ խոսացողի մոտը մի պատ կլինի, թող գլուխը պատին խփի»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



