Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել. Տղաներից մեկի վիճակը ծանր է
ОБЩЕСТВОՀունվարի 5-ին Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել։
Վթարի ենթարկված զինծառայողներից Փայլակ Սիսակի Ասատրյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից է։
NEWS.am-ի հետ զրույցում նրա հայրը պատմեց, որ մեքենան գլորվել է ձորը։ Նրանց տեղափոխել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, ապա իր որդուն՝ Փայլակ Ասատրյանին ուղղաթիռով Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր. «Ամբողջ մարմինը սալջարդ է, ոտքն է կոտրվել, թոքն ու լյարդն է վնասվել, անընդհատ քնացնում են, որ ցավեր չզգա։ Կոմայի մեջ է»։
Սիսակ Ասատրյանն ասաց, որ որդին 1,5 տարվա ծառայող է, 6 ամիս է մնում, որ ավարտեր ծառայությունը, ծառայում է Արցախի ՊԲ-ում։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



