Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մերձավոր Արեւելքում պատերազմն արդյոք Թրամփին կօգնի ընտրություններում հաղթել

МЕЖДУНАРОДНОЕ

Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսկապես կարծում է, որ Մերձավոր Արեւելքում նոր պատերազմն իրեն կարող է օգնել ընտրություններում հաղթել, ապա անհրաժեշտ է, որ նա երկու անգամ մտածի, հայտնում է Washington Post-ը:

Իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանելու վիճելի որոշումից հետո Թրամփի քննադատները մտահոգությամբ հիշեցրին նրա նախկին հայտարարությունները Իրանի դեմ պատերազմի քաղաքականության մասին: 2011 եւ 2012 թվականներին Թրամփը քանիցս կանխատեսել է, որ Բարաք Օբաման հարձակվելու է Իրանի վրա, որովհետեւ դա նրա վերընտրվելու միակ միջոցն է: Թրամփը կրկնակի սխալ էր. հարձակում տեղի չունեցավ, եւ Օբաման, միեւնույն է, հաղթեց:

Բայց քանի որ նա ինքը բախվում է վերընտրվելու բարդ մաթեմատիկային եւ Իրանի հետ դիմակայությանը, արժե մտածել այն մասին, թե արդյոք Թրամփը կարող է համանման հաշվումներ կատարել իր համար՝ այդ մտքերը որքան էլ ցինիկ չլինեն:

Հիմքեր չկան ենթադրելու, որ դա կօգնի:

Քաղաքական վերլուծաբանները հաճախ են խոսում «դրոշի շուրջ  հանրահավաքի» էֆեկտի մասին, որը տեղի է ունենում, երբ Միացյալ Նահանգները հարձակումների է ենթարկվում կամ նոր ռազմական ընկերություններ է գործարկում: Եվ դրա մեջ ինչ-որ բան կա: Բայց դա հիմնականում երկար չի տեւում, եւ քիչ են այն բանի ապացույցները, որ դա իսկապես որեւէ նախագահի օգնել է վերընտրվելիս հաղթել:

Ամենավերջին օրինակը Իրաքում պատերազմն էր, որը Ջորջ Բուշը սկսեց 2003 թվականի մարտին: Ըստ Gallup-ի տվյալների՝ նրա հավանության վարկանիշը ներխուժումից առաջ 58 տոկոսից մինչեւ 71 տոկոս աճեց դրանից անմիջապես հետո: Բայց ընդամենը 4 ամիս անց վերադարձավ 58 տոկոսի, եւ չնայած 2003-ի վերջին Սադամ Հուսեյնին բռնելուն, 2004 թվականի ընտրությունների նախօրեին նրա վարկանիշը կազմում էր 48 տոկոս:

Այդ ժամանակ պատերազմին հավանությունը միջին էր. հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների 51 տոկոսը հավանություն է տվել պատերազմի դիմելու որոշմանը, բայց 52 տոկոսը համարել է, որ այն «վատ» է ընթանում: Չնայած Բուշը վերընտրվեց, պատերազմը չէր դիտարկվում որպես ակտիվ, եւ դա, վերջին հաշվով, դարձավ նրա ժառանգության սեւ նշանը:

Նրա հայրն է՛լ ավելի մեծ հարված ստացավ Իրաքում պատերազմ սկսելու որոշման պատճառով: 1991 թվականի հունվարին «Փոթորիկ անապատում» գործողության գործարկումից հետո Բուշ ավագի աջակցության վարկանիշը 64 տոկոսից աճեց մինչեւ 82 տոկոս եւ վերջնարդյունքում ապշեցուցիչ 89 տոկոսի այն բանից հետո, երբ առաքելության  հաջողությունը դարձավ միանգամայն ակնհայտ:

Այդուհանդերձ, 1991 թվականի հոկտեմբերին այս էֆեկտն անհետացավ, իսկ 1992 թվականի հունվարին՝ պատերազմը սկսելուց մեկ տարի անց, Բուշի վարկանիշը 50 տոկոսից քիչ էր:

Տեղափոխվենք ապագա, Իրանի դեմ պատերազմի ցանկության ապացույցներն առայժմ քիչ են: Հուլիսին անցկացված Gallup-ի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 18 տոկոսն է աջակցել ռազմական գործողությունները: Մեկ այլ հարցում ցույց է տվել, որ 57 տոկոսը հանդես է եկել ռազմական գործողությունների դեմ, եթե Իրանն առաջինը չհարձակվի:

Այս թվերը կարող են փոխվել հանգամանքներից կախված. օրինակ՝ հուլիսյան հարցման ժամանակ ամենավերջին խոշոր իրադարձությունը Իրանի կողմից  վառելանյութի ուղարկումն էր Սիրիա: Բայց հիմքեր չկան ենթադրելու, որ նոր պատերազմը կստեղծի այդպիսի համախմբված արդյունք: Պատճառներից մեկը Իրաքում եւ Աֆղանստանում երկարատեւ ջանքերի հետեւանքով պատերազմից հոգնածությունն է, որն իր Թրամփի խոսքով՝ մարմնավորում է Մերձավոր Արեւելքից հեռանալու անհրաժեշտությունը: Մյուսն այն փաստն է, որ գրեթե ոչ մի բան չփոխեց Թրամփի աջակցության վարկանիշը: Այն 30-40 տոկոսի մակարդակում մնաց պաշտոնավարելու գրեթե ամբողջ շրջանում:

Այս ամենը միավորեք մինչեւ ընտրությունները մնացած ժամանակի եւ Իրանի նման զարգացած երկրի հետ պատերազմի անկանխատեսելիության հետ, եւ պատմությունը ցույց է տալիս, որ Թրամփը, հնարավոր է, կցանկանա մտածել այն մասին, թե ինքը որքան է սխալվել 2011 եւ 2012 թվականներին:

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”