Իրաքում հրաժեշտ են տալիս Ղասեմ Սուլեյմանիին
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի սրբազան Ղազեմեյն քաղաքում սկսվել է զոհված իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի եւ «Հաշդա աս Սահաբիի» իրաքցի հրամանատար Մահդի ալ Մուհանդիսի հուղարկավորության կարգը:
Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդիի խոսքով՝ Ղազեմեյնում են հավաքվել հազարավոր մարդիկ՝ սգո արարողության անցկացման համար: Մարմիններն այնուհետեւ կփոխանցվեն Բաղդադ Իրաքի մայրաքաղաքում սգո արարողություններ կատարելու համար, փոխանցում է Mehr-ը:
Գեներալ Սոլեյմանիի մարմինը Իրան կտեղափոխվի երկուշաբթի հայրենի Քերման քաղաքում հուղարկավորելու համար:
Հիշեցնենք, որ Սոլեյմանին եւ Աբու Մահդի ալ Մուհանդիսը սպանվել են հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով: Պենտագոնի հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակման հրաման է տվել: Թեհրանը խոստացել է դաժան վրեժխնդրություն:



