2019 թվականին կոմերցիոն ավիաընկերությունների խոշոր աղետների զոհերի թիվը նվազել է ավելի քան 50 տոկոսով
ОБЩЕСТВО2019 թվականին կոմերցիոն ավիաընկերությունների խոշոր աղետների զոհերի թիվը նվազել է ավելի քան 50 տոկոսով՝ չնայած մարտին Եթովպիայում Boeing 737 MAX ինքնաթիռի կործանման: Այդ մասին հայտարարել է հոլանդական խորհրդատվական To70 ընկերությունը:
To70-ի տվյալներով՝ անցած տարի տեղի է ունեցել 86 վթար մեծ կոմերցիոն ինքնաթիռների մասնակցությամբ, այդ թվում՝ 8 վթար, որի հետեւանքով գրանցվել է 257 զոհ, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
Որպես համեմատություն՝ 2018 թվականին տեղի է ունեցել 160 վթար, որոնցից 13-ը մահվան ելքով, որոնցում զոհվել է 534 մարդ:
To70-ի հաշվարկով՝ 2019 թվականին մահվան ելքով ավիավթարները կազմել են 0.18-րդ մասը մեկ միլիոն թռիչքի կտրվածքով: Այլ կերպ ասած՝ միջինում 5.58 միլիոնից մեկ թռիչքն է մահացու ելքով ավարտվել: Դա շատ ավելի լավ ցուցանիշ է՝ ի տարբերություն 2018 թվականի:



