Բյուրեղավանում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է (տեսանյութ)
ОБЩЕСТВОՀունվարի 1-ին, ժամը 19:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցի թիվ 31 շինության մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և բռնկվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածները՝ Արտյոմ Կ.-ն (ծնված 2001 թ.) և Անդրանիկ Հ.-ն (ծնված 2002 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:13-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



