Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մուտք գործենք 2020 թվական երջանիկ և վստահ. Դավիթ Անանայանի ամանորյա ուղերձը

ПОЛИТИКА

Past.am

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել.

 

Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

 

Անցնող տարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար լուրջ մարտահրավերների ու ձեռբերումների տարի էր: Չկա այնպիսի ծրագիր, որը նախատեսել էինք ու դրա վերաբերյալ որևէ աշխատանք չի կատարվել:

 

2019 թվականին մեզ հաջողվել է նոր նշաձող սահմանել պետական եկամուտների ծրագրային ցուցանիշների կատարման ու գերակատարման, ինչպես նաև ստվերի կրճատման գործում: Միասնական ջանքերով արմատավորել ենք կոռուպցիոն ռիսկերից հնարավորինս զերծ, կայուն, քաղաքակիրթ ու հարմարավետ պետություն-գործարար փոխհարաբերություններ:

 

Անցնող տարվա մեր կարևոր ձեռքբերումներից է ՊԵԿ հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի կառուցման մեկնարկը Գյումրիում, որտեղ ներկա պահին կենտրոնացված է Հայաստանի հյուսիսային սահմաններից ներկրվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթը։

 

2020 թվականից սկսած, աստիճանաբար, ՊԵԿ հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնում ինչպես մեր քաղաքացիները, այնպես էլ գործարարները հնարավորություն կունենան մեկ վայրում ստանալ ոչ միայն ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների, այլև արտաքին տնտեսական գործունեության հետ կապված բոլոր ծառայությունները: Տարածաշրջանային հավասարաչափ զարգացման ծրագրի իրագործմանն առնչվող այս աննախադեպ քայլը ՊԵԿ-ը կարողացավ իրականություն դարձնել նույնքան աննախադեպ տեմպերով և ծառայությունների որակյալ մատուցմամբ:

 

Պետական եկամուտների կոմիտեի համար 2019 թվականի կարևոր իրադարձություններից է նաև ՀՀ կառավարության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման ու վարչարարության ռազմավարության ընդունումը, որով հաստատվել են կոմիտեի գործունեության առաջիկա հինգ տարիների առաջնահերթությունները։ 2020 թվական ՊԵԿ-ը մուտք է գործում հարկային և մաքսային համակարգերի կատարելագործման և վարչարարության կազմակերպման մշակված ուղենիշերով, ստվերի դեմ անողոք պայքարի վճռականությամբ, ենթակառուցվածքների արդիականացման, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավման և հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման տեսլականով:

 

Անցնող տարում նվաճել ենք միջազգային կառույցների հետ համագործակցության նոր մակարդակներ, ստորագրել ենք պետության համար կարևոր փաստաթղթեր, ակտիվ աշխատանքներ ենք ծավալել Համաշխարհային մաքսային կազմակերպության և ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ:

 

Համակարգի բարելավման գործում մեր հավակնությունները մեծ են և մեծ վճռականությամբ ենք մուտք գործում նոր՝ 2020 թվական: Ընթացիկ տարում ունեցած ձեռքբերումները բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն է: Դեռ շատ անելիք ունենք, որպեսզի էլ ավելի նպաստենք երկրի տնտեսական ուղեգծի զարգացմանը, ստեղծենք նոր հնարավորություններ, գործունեության լայն դաշտ պետություն-գործարար փոխհարաբերություններում: Մենք քաջ գիտակցում ենք, որ հարկային ու մաքսային ծառայողի աշխատանքը պետք է նպաստի մեր երկրի տնտեսական անվտանգությանը: Այս առաքելությունն իրակացնելիս մենք հաստատակամ ենք ու վճռական:

 

Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մուտք գործենք 2020 թվական երջանիկ և վստահ, ապագայի հանդեպ ապահովություն ու խաղաղության զգացումով: Նոր տարին ընտանեկան տոն է, իսկ պետության հիմքը՝ ընտանիքն է: Թող անսպառ սիրո, ջերմության և հանդուրժողականության մթնոլորտ տիրի բոլորիս օջախներում:

 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана